Ուկրաինացի սպան Երմակին հրավիճալ է իր դասակ, որպես շարքային
ՄիջազգայինԵրմակին հրավիրել են ռազմաճակատ` որպես շարքային զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերի սպա Տատյանա Չորնովոլը նրան նման առաջարկն արեց՝ տեղեկացնելով, որ իր դասակն անօդաչու թռչող սարքի օդաչու է փնտրում.
«Ես պատրաստ եմ Երմակին վերցնել իմ դասակ։ Ասում եմ սա առանց հեգնանքի կամ սարկազմի։ Ինձ իսկապես մարտիկներ են պետք, ես իսկապես կարոտում եմ նրանց։ Նա շարքային զինվոր կլինի՝ առանց անցյալի... Դա նման է մեկ այլ կյանքի, զուգահեռ իրականության։ Ես կարող եմ դա կազմակերպել նրա համար»։
Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը դեռ չի արձագանքել առաջարկին։
Բայց շատ հետաքրքիր այլ հարց կա. Տատյանան, որ Երմակին պատրաստվում է ռազմական տեխնիկա վստահել, տեսնես մտածե՞լ է, որ նա այդ տեխնիկան, ըստ հին սովորության, կարող է պարզապես վաճառել եւ «թռնել»:
Tes naeu https://t.me/iravunk/61449
