Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի Երբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ) Ուկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետ Թենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետո Կոկոն արտահանձնվել է Հայաստանին Ձեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում «Հրապարակ». Ուսուցիչներն ահազանգում են. ԿԳՄՍ-ն չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

ՌԴ-ԱՄՆ համագործակցության առանցքն իրոք Արկտիկայում հսկայածավալ բիզնեսն է. Ուկրաինան ընդամենը մանրադրամն է

Միջազգային

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈԽԱՐԵՆ. Ինչպես Կիրիլ Դմիտրիևը համոզեց ամերիկացիներին կնքել խաղաղության համաձայնագիր։ Նման տեսլականով է հանդես եկել The Wall Street Journal-ը:

Նոր խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակ Դմիտրիևն Ուիթկոֆին առաջարկեց ԱՄՆ-Ռուսաստան համագործակցություն Արկտիկայում և համատեղ առաքելություն դեպի Մարս, գրում է WSJ-ն:

Կուլիսներում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցում էր նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Դմիտրիևը առաջնահերթություն տվեց բիզնեսին՝ ամերիկացիներին առաջարկելով ներդրումային արտոնություններ՝ կախված խաղաղությունից։

Մասնավորապես, առաջարկեց, որ օգտագործվեն նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Եվրոպայում, որոնց արժեքը կազմում է մոտ 300 միլիարդ դոլար, ԱՄՆ-Ռուսաստան ներդրումային նախագծերի և Ուկրաինայի վերականգնման համար։

Ըստ Դմիտրիևի, ամերիկյան և ռուսական ընկերությունները կարող են միավորվել Արկտիկայում հանքային պաշարներ զարգացնելու համար։

Դմիտրիևը ամիսներ շարունակ պնդեց, որ ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերի բիզնես հնարավորությունները «սահմաններ չունեն»։ Մի պահ նա նույնիսկ առաջարկեց համատեղ առաքելություն դեպի Մարս՝ Էլոն Մասկի SpaceX-ի հետ։

Ըստ Wall Street Journal-ի՝ այս բանակցություններին զուգահեռ Գենադի Տիմչենկոն, Յուրի Կովալչուկը և Ռոտենբերգ եղբայրները ներկայացուցիչներ են ուղարկել ամերիկյան ընկերությունների հետ գաղտնի հանդիպումների՝ հազվագյուտ մետաղների և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ գործարքներ քննարկելու համար։

Այս գաղտնի բանակցությունների ընթացքում Exxon Mobil-ի ավագ փոխնախագահ Նիլ Չապմանը հանդիպել է Ռոսնեֆտի գործադիր տնօրեն Իգոր Սեչինի հետ Դոհայում, Քաթար,՝ քննարկելու Exxon-ի վերադարձը Սախալինի խոշորամասշտաբ նախագծին, որի ներդրումները կասեցվել էին պատերազմի սկսվելուց ի վեր։

Իհարկե, WSJ-ն, ընդհանրական իմաստով, միանգամայն ռեալ սխեմա է նկարագրում: Մեկ «աննշան» շեղումով. այդ առաջարկն ամենեւին էլ Դմիտրիևինը չէ: Նա պարզապես արկտիկական բիզնեսի թեման, այդ թվում` Ալյասկայից` Ռուսաստան թունելի նախագիծը եւ Հյուսիսային ծովային երթուղու` Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան ձեւաչափով հետակա շահագործման հարց համակարգված տարբերակով ներկայացրել է քննարկման: Իսկ իրականում Արկտիկայում համագործակցության գաղափարը նախագահական պոստը ստանձնելու ժամանակներում պաշտոնական օրկարգ է գերել Թրամփը: Այդ գաղափարի քննարկվել է Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ, որտեղ էլ որոշել են դրա տալ ավելի դետալային տեսք եւ քննարկել: Ինչի մասին, ի դեպ, ժամանակին քանիցս խոսելու առիթներ ունեցել ենք:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԵրբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ)ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալՈւկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետԹենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետոԿոկոն արտահանձնվել է ՀայաստանինՁեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում «Հրապարակ». Ուսուցիչներն ահազանգում են. ԿԳՄՍ-ն չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերըՍուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ«Ժողովուրդ». Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել խաղից«Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔննչականԱյսօր իր տարեդարձն է նշում մարդ, ով ներդաշնակ կերպով համադրում է առաջնորդության տեսլականը, սկզբունքային մոտեցումը և մարդկային բարձր արժեքները«Փաստ». Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում«Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր մասին բացահայտումներըԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալտոն Թրամփն ԱՄՆ նավթի ռեզերվային աննախադեպ ցածր ծավալի պաշարներից եւս 40 միլիոն բարել է վաճառումԹրամփը հայտարարեց Իրաքից վերջին ամերիկյան զորքերի դուրսբերման մասին. Սա նման է նոր խաղիCBS News. Ռուսաստանը կուտակում է հրթիռներ և անօդաչուներ՝ աշնան վերջին և ձմռանը ավելի լայնածավալ հարձակումներ համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված