Զելենսկին մեկնում է Մակրոնի մոտ պարզելու` Եվրոպան փող տալո՞ւ է, թե` ոչ
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 1-ին Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
«Նրանք կքննարկեն ներկա իրավիճակը և երկարատև ու արդար խաղաղության պայմանները՝ Ժնևում կայացած քննարկումներին, ամերիկյան ծրագրին և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգմանը համապատասխան», – ասվում է Մակրոնի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է France-Presse գործակալությունը:
Նշվում է, որ Զելենսկին և Մակրոնը կքննարկեն նաև այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» շրջանակներում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընթացիկ աշխատանքները։
Իսկ իրականում, ինչպես հայտնում են այդ այցից տեղյակ ուկրաինական աղբյուրները, Մակրոնը Զելենսկուն պետք է հայտնի` Եվրոպան կարո՞ղ է շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը: Դրա համար պետք է դեկտեմբերին հատկացնել առնվազն 10 միլիարդ դոլար, եւ գալիք տարվա համար, սկսած հունվարից, 65 միլիարդ: Այլապես Կիուը Թրամփի առաջադրած խաղաղության ծրագրից հրաժարվելու ոչ մի ծանս չի ունենա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
