⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանից պահանջենք ներողություն». Արցախցի փաստաբանը նախաձեռնությամբ է հանդես եկել

Ներքաղաքական

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարությունը.

 «Հարգելի՛ արցախցիներ,

Տեր Վրթանեսի վերջին քայլը՝ Արցախի հանձնման պատասխանատու անձի հետ հանդիպելը, նրա ձեռքը սեղմելը և խոնարհվելը բոլորիս մոտ զայրույթ ու զազրանք է առաջացրել։ Սա բացահայտ անարգանք է Արցախի հիշատակի, մեր զոհերի, մեր կորցրած տուն ու սրբավայրերի նկատմամբ, այն էլ՝ մեր հոգևոր առաջնորդի կողմից։

Հենց այդ պատճառով պարզ քննադատություններով կամ սոցիալական ցանցերում զայրույթի խոսքերով ես չեմ պատրաստվում սահմանափակվել։

Վաղը՝ ժամը 15:00-ին առաջարկում եմ բոլորիդ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց (ք․ Երևան, Այգեձորի փող., 53բ) Վրթանես Սրբազանից պահանջել հրապարակային ներողություն՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությանը հարգանքի արժանացնելու, հայկական սրբությունները պղծության հանձնողին պատվելու և մեր ժողովրդի ցավը անտեսելու համար։

Չի կարող լինել ներման կամ լռության իրավունք այն դեպքում, երբ վիրավորվում է մեր արժանապատվությունը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ