Ինչ արած, իրենք են ընտրել բարոյական դիակի վերածվելու դերը. Աբրահամյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Եկեղեցուց առանձնացած եպիսկոպոսներին է անդրադարձել.
«Անվտանգության մարմինների կողմից կառավարվող կեղծ հոգևորականների խումբը, ովքեր Փաշինյանի առանձնասենյակի հյուրախաղերից հետո քարոզչական դաշտ են նետվել, բավականին ստորաքարշ առաքելություն են ստանձնել:
Դրանց ասելիքս և որակումները շատ են, սակայն ամբողջությամբ կշարադրեմ Մայր Աթոռի համապատասխան որոշումներից հետո:
Նկատեցի, որ մարդկանց ասելիքն առավելապես Արցախի թեմի դասալիք առաջնորդի մասին է` հիասթափությունից մինչև ոչնչությունների դասին հռչակել:
Մի մարդ, ով արցախցիների համար ճակատագրական պահին` բլոկադա, ագրեսիա, բռնի տեղահանություն, Արցախում չի եղել, մարդկանց չի առաջնորդել, այսօր փորձում է վեհ դիրքերից, փաշինյանական հրահանգներով, բարոյալքություն քարոզել:
Ինչ արած, իրենք են ընտրել բարոյական դիակի վերածվելու դերը, պետք չէ իրենց խանգարել, մեկ է` իրենց խոսքն ու դերն արժեք չունեն, և ճիշտ էլ տեղում են հայտնվել»:
