Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)

Որևէ որոշում կայացնելու ժամանակ պետք է ամբողջ եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, ոչ թե 8 կամ 12 հոգու. Աստվածաբանը մանրամասնում է

Հանդիպում

Որևէ որոշում կայացնելու ժամանակ պետք է ամբողջ եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, ոչ թե 8 կամ 12 հոգու, -նման տեսակետ է հայտնում աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսաց հայտարարությանը՝ իշխանամերձ լրատվամիջոցներում տարածված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ:

-Այդ տեսակետից քննվում է միայն մեկ հարց. արդյոք Հայոց առաքելական եկեղեցու ուսմունքի դեմ է գնացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, թե՝ ոչ: Եթե դեմ է գնացել դրան, դա ուրիշ խնդիր է, բայց եկեղեցու ուսմունքին դեմ չի գնացել, ինչի մասին է խոսքը, կամայական կետը կարելի է քննարկել և գալ եզրահանգման: Կուսակրոնության հարցն այս համատեքստում չի նայվում, եթե անգամ կուսակրոնության հարցը նայվի, եկեղեցու ներքին ապաշխարանքի խնդիրն է, այսինքն՝ ներսում է մնում այդ ապաշխարանքը: 
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութը եկեղեցուն վերաբերվող հարց է, և աշխարհիկ իշխանություններն այդտեղ միջամտելու որևէ հավակնություն չեն կարող ունենալ: Կամայական հասարակության մեջ ամբողջացնող գլխավոր, յուրօրինակ նյարդերի համակարգը հենց սակրալ համակարգն է, այսինքն՝ մեզ մոտ Հայոց առաքելական եկեղեցին է։

Որեւէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ասել, որ օծյալը պետք է ազատի վեհարանը: Դա եկեղեցու խնդիրն է, եկեղեցու գործը: Հիմա ի՞նչ` մեր աշխարհիկ իշխանությունները եկեղեցականներից որևէ մեկին կարո՞ղ են ասել «վեր կաց գնա, էդ քո տեղը չի»։

Ես զարմանում եմ, որ կեղծ օրակարգի շուրջ ընթանում է այսպիսի կրքերի վերելք, չնայած վերելք չեմ էլ տեսնում, հեռուստատեսություններն ընդամենը սառը մեկնաբանություններ են տալիս, ինչից հետևում է, որ հասարակությանը դա տառացիորեն չի հետաքրքրում, իսկ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց չնչին տոկոսն է հետաքրքրված այս ընթացքով, այսինքն՝ դա որպես օրակարգ անհասկանալի է: Ես հասկանում եմ, որ իշխանության համար դա որոշակի նշանակություն կարող է ունենալ՝ ոչ շատ հեռու ընտրությունների համատեքստում, բայց, այնուամենայնիվ, դա չունի այնպիսի ազդեցություն, որ պետք է արմատապես շրջի իրավիճակը հօգուտ ներկայիս իշխանության, իմ կարծիքով՝ այս ամենը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ իշխանության համար:

– Ստացվում է՝ չեք կիսում այն մտահոգությունները, ըստ որոնց այս գործողությունները պառակտելու են Եկեղեցին, ներքին ցնցումներ են առաջացնելու և այլն:

– Իսկ Եկեղեցին ինչո՞ւ է պառակտվելու, ինչու մեկ եպիսկոպո՞ս է կարգալույծ արվել, դրանից հետո պառակտվե՞լ է Եկեղեցին: Բազմաթիվ հոգևոր անձինք կարգալույծ են արվել, բայց որևէ բան չի եղել՝ ընդհուպ Ռուսաստանի թեմի առաջնորդ է կարգալույծ արվել և ի՞նչ:

– Պարո՛ն Խաչատրյան, դե, կարծիքներ են հնչում, որ հնարավոր է նաև սցենար, որ Վեհափառին ձերբակալեն ինչ-որ քրեական գործի շրջանակներում, իշխանության կողմից նոր վեհափառ նշանակվի:

– Եկեք Վեհափառ կալանավորելը մոռանանք, էլի: Հիշեցնեմ մի բան էլ. հնարավոր չէ այդ ճոճանակը մի կողմից հրել ու հույս ունենալ, որ այն հետ չի գալու, այդպիսի բան չի լինելու ուղղակի:

-Կալանավորման սցենարը, փաստորեն, քիչ հավանական եք համարում:

– Հավանական չէ, որովհետև դա կառաջացնի համաշխարհային արձագանք, իսկ ներկայիս իշխանության ռենոմեն այնպիսին չէ, որ այդ համաշխարհային արձագանքի պայմաններում շարունակի ինչ-որ ճնշում գործադրելը:

– Իսկ այսպիսի գործընթացներով իշխանությունն ինչի՞ է փորձում հասնել: 

– Փորձում է երևի իրեն ապահովել հաջորդ ընտրությունների համար, որ հաջորդ ընտրություններին խոչընդոտներ չունենան: 

– Ի՞նչ առումով խոչընդոտ:

– Դե եթե Եկեղեցին իրեն քաղաքական ընդդիմախոս է, ապա այդ դեպքում Եկեղեցու ունեցած ազդեցությունը Հայաստանի վրա կօգտագործվի ընդդեմ իրեն: 

– Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն կարծում եք, որ այս ամենն արհեստական օրակարգ է ու հանրության կողմից ընդունելություն չի՞ ստանում:

– Չի կարող ընդունելություն ստանալ, ասենք՝ քանի՞ տոկոսին է հետաքրքիր, թե կուսակրոն հոգևորականը պահպանե՞լ է այդ ուխտը, ապաշխարե՞լ է, ե՞րբ է ապաշխարել, առավելևս, երբ այդ ապաշխարության մասին Եկեղեցին որևէ տեղեկություն չպետք է հանի: Եթե հիմա այս մարդկանց հանեն, ապա վաղը եկավ մեկ ուրիշ իշխանություն, նա էլ ուզելու է այդ մյուս կաթողիկոսին հանել, ո՞նց է լինելու: Աշխարհիկ ամեն հաջորդ փոքրիկ իշխանիկներն էլ են սկսելու հոգևորականներին հարմարեցնել իրենց քիմքին: Սա, եթե հաջողվի, լինելու է նախադեպ, իսկ դա նշանակելու է որ մենք գնում ենք դեպի համակարգային ճգնաժամ, որն ավարտվելու է երկրի զարգացման կանգով:

– Կարծում եք, որ Եկեղեցին այդ համակարգային ճգնաժամը թույլ չի՞ տա այնուամենայնիվ:

– Համակարգային ճգնաժամի մենք հիմա գնում ենք, մեր երկրում հիմա պետք է լինի այլ օրակարգ՝ երկրի անվտանգության, զարգացման, կրթական, արդյունաբերական և այլ և այլ ոլորտների, բայց այդ ամենի փոխարեն մենք գործ ունենք այս ամենի հետ:

– Իշխանությունն ասում է, որ այդ բոլոր ոլորտներում աշխատանքներ տարվել ու տարվում են, Եկեղեցին է մնացել խնդրահարույց, դա էլ պետք է լուծել:

– Դե եթե լուծել են այդ ոլորտներում առկա խնդիրները, ուրեմն փառք իրենց, ինչ ասեմ: Եթե լուծելն այն է, որ մենք բարեկամանում ենք թուրքերի հետ, Ադրբեջանի հետ, ես չգիտեմ, թե դա երբ է ստացվելու, համենայնդեպս, իմ բոլոր հնարավոր պատկերացումներն այդտեղ խախտվում են՝ նույնիսկ մեկ տարվա ժամկետի շրջանակներում: 

– Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն մտահոգություններ չունե՞ք, որ Եկեղեցին թուլանալու է, Վեհափառին հեռացնելու են:

– Չէ: Ես համարում եմ, որ Վեհափառը, ես նրա հետ անձնական հարաբերություններ չունեմ, երբեք չեմ եղել նրա մտավորականների ցուցակներում, բայց որպես մասնագետ՝ շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի ծանրագույն հետևանքներ է ունենալու այս գործընթացը, եթե հաջողվի: 

Ես համարում եմ, որ Վեհափառը չպետք է այս գործընթացին տրվի ու հրաժարական տա կամ իր փոխարեն նշանակի ուրիշին: Սա լինելու է նախադեպ, որը ծայրահեղ հետևանքներ է ունենալու Հայ Առաքելական Եկեղեցու համար, ու բնավ պատահական չէ, որ այդ հարցում նրան սատարում են ինչպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, այնպես և մեր պատրիարքները: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ, որը լարված հարաբերություններ է ունեցել Կաթողիկոսի հետ, որևէ կերպ չի պատկերացնում, որ կարելի է ընդառաջել այս ընթացքին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված