Կիեւը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման
ՄիջազգայինԿիեւն այս գիշեր ենթարկվել է զանգվածային հարձակման: Գրոհը շարունակվել է գրեթե ողջ գիշեր:
Հարվածներ են հասցրել «Կինժալ» հիպերձայնային, «Իսկանդեր» եւ «Կալիբր» բալեստիկ հրթիռները, «Գերան» հեռահար անօդաչուները: Հարձակումն ուղղված էր էներգետիկ եւ ռազմական օբյեկտներին:
Մանրամասները դեռ հայտնի չեն:
Հարվածներ են հասցվել նաեւ այլ քաղաքների: Խմելնիցկին գրոհել են «Կինժալ» հրթիռները, պայթյուններ են տեղի ունեցել։ Տեղացիները հայտնում են, որ բոլոր հարվածները հասցվել են նույն վայրում (հավանաբար թիրախը Ստարոկոստիանտինովի օդանավակայանն էր)։
Հզոր պայթյուն է արձանագրվել Խարկովում (Տեսանյութում). քաղաքը հոսանքազրկվել է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

