Պեսկով. Երմակի հրաժարական վկայում են Կիևում տեղի ունեցող խորը ճգնաժամի մասին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են խորը ճգնաժամի մասին:
«Կիևում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են խորը քաղաքական ճգնաժամի մասին, որը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալներով։ Կարծում եմ՝ ոչ ոք այս պահին չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչի կհանգեցնի դա, ի վերջո», - ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ հետևանքները կարող են շատ տարբեր լինել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

