Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

«Անտիֆեյք»-ի խմբագրակազմը Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը փոխանցեց ԱՄՆ դեսպանին (տեսանյութեր)

Ներքաղաքական

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ընկերները, AntiFake.am լրատվական կայքի աշխատակիցները, խմբագրակազմը բողոքի ակցիա  իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ: Նրանք ԱՄՆ դեսպանատան մոտ հնչեցրեցին Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձն՝ ուղղված ՀՀ ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինին:

AntiFake.am-ի աշխատակից Դավիթ Ֆիդանյանը հարց ուղղեց ԱՄՆ դեսպանին:

«Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, այս համատեքստում ես ձեզ հարց եմ ուղղում․ արդյոք նորմալ է, որ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կարող են կալանավորվել փոդքասթի շրջանակներում հնչեցված քննադատության, ընդդիմադիր խոսքի և իրենց քաղաքական հայացքների համար»,-նշեց նա:

AntiFake.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն էլ ասաց, որ հավաքվել են ԱՄՆ դեսպանատան առաջ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքի ձայնը վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների և այդ համատեքստում միջազգային կառույցների լռության առթիվ։

«Մեր խնդիրն է այսօր այդ ուղերձը առձեռն փոխանցել ԱՄՆ դեսպանին, որպեսզի վաղը, մյուս օրը չկարողանան ասել, որ պարզապես տեղեկացված չեն։ Ուղերձի հետ մեկտեղ մենք ներկայացնելու ենք նաև «Անտիֆեյք» խմբագրության նամակը, որտեղ մանրամասն նկարագրվում է՝ ինչպես է եղել դեպքը, ինչպես են ներխուժել բնակարաններ և խուզարկություններ իրականացրել նաև AntiFake.am-ի խմբագրությունում, ինչ են առգրավել։ Փաստական տվյալները մենք կփոխանցենք իրենց, և արդեն իրենց է մնում որոշել՝ արձագանքում են, թե չեն արձագանքում»,- ասաց նա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ