Հրաժարական է տվել Ուկրաինայի «գորշ կարդինալ» Անդրեյ Երմակը. Զելենսկի (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայի «գորշ կարդինալ», նախագահի աշխատակազմի ղեկավար եւ բրիտանական MI6-ի հիմնական ռեզիդենտի եւ Զելենսկուն վերահսկողի համարում ունեցող Անդրեյ Երմակը հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին Երմակի հրաժարականի վերաբերյալ ասել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղ պլանի շուրջ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չի ուզում: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային այժմ ներքին ուժ է պետք, և Ուկրաինայի պաշտպանությունից բացի այլ բանով շեղվելու պատճառ չպետք է լինի:
Ավելին վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչները խուզարկություններ են անցկացնում Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը, հայտարարել էր Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նա կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։
