Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Այս տասը եպիսկոպոսները չեն ներկայացնում Հայ եկեղեցու ամբողջականությունը․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցում վերջին օրերին ծագած լարվածությունը նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ մի խումբ եպիսկոպոսներ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ստորագրել հայտարարություն, որով պահանջում են Արշակ Սրբազանի եւ նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։ Թեմայի շուրջ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Կաթողիկոսի եղբոր, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ։

Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ու ակնարկները Եզրաս Սրբազանը բացարձակ անհիմն է համարում․ «Ո՞նց եք դա պատկերացնում, դուք չգիտե՞ք եկեղեցու կանոնադրությունը։ Ինչպես Արշակ Սրբազանն է ասել՝ կաթողիկոսի գահը ընծա՞ է, նվե՞ր է՝ վերցնես մեկին տաս։ Կաթողիկոսին եկեղեցական ժողովն է ընտրել, ընտրությունից հետո նա օծվել է, ձեռնադրվել է, ստացել է Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը, ինչ է սա նշանակում»։

Դիտարկմանը՝ գուցե եկեղեցու ներսից եւ քաղաքական իշխանության կողմից եկող ճնշումների ներքո Կաթողիկոսը որոշի թողնել գահը, Եզրաս Սրբազանը շեշտում է՝ ինչ ուզում է թո՛ղ ասեն. «Ինչ ուզում է թո՛ղ մտածեն, դա կաթողիկոսի որոշումն է, եւ նրա իշխանությունը»։

Նույնաբովանդակ հարցին՝ այս օրերին չի՞ զրուցել եղբոր հետ, Կաթողիկոսը չի՞ մտածում հեռանալու մասին, Եզրաս Սրբազանն ասել է․ «Հայոց հայրապետի պատասխանատվությանը որեւէ մեկը կասկածո՞ւմ է, եթե այո, ապա արդեն տվյալ մարդկանց խնդիրն է»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Սրբազանի առնչությամբ հրապարակված տեսանյութերը իրական են, սակայն Եզրաս Սրբազանը հրաժարվում է գնահատական տալ այդ փաստին․ «Ես չեմ ուզում մտնել մեկնաբանությունների մեջ։ Հիմա պահը չէ։ Մայր Աթոռը իր որոշումը կկայացնի, կմեկնաբանեմ»։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը հոգևոր արժեքների դեմ ուղղված գործընթաց է։ Եպիսկոպոսների հայտարարությունն իր էությամբ, ըստ Եզրաս Սրբազանի, հակասում է եկեղեցու կանոնադրությանը։

«Նրանց քայլը դատապարտելի է, եւ հակականոնական։ Եկեղեցու կանոններին պետք է մնալ հավատարիմ», -ասում է նա։

Եզրաս Սրբազանը համոզված է՝ եպիսկոպոսների գործողությունները չեն կարող որոշիչ դեր խաղալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման հարցում․ «Ոչ իհարկե, հայ եկեղեցին ունի կանոնական ձև՝ իր հոգևոր եւ ազգային եկեղեցական կյանքը կազմակերպելու, կառուցելու։ Հետևաբար այս տասը եպիսկոպոսը չեն ներկայացնում հայ եկեղեցու ամբողջականությունը»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի «ամբողջականություն» ասելով, Եզրաս Սրբազանը պարզաբանում է․ «Եպիսկոպոս, աբեղա, վարդապետ, քահանա, հասկանու՞մ եք»։

Նա ընդգծում է՝ այս եպիսկոպոսները պետք է պատասխան տան իրենց քայլերի համար, չգիտի, թե ինչու են բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

«Իրենց պետք է մոտենալ եւ հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ թեքվել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Թո՛ղ այդ եպիսկոպոսները մտածեն՝ հավատարի՞մ են մնացել իրենց կոչումին, ուխտին։ Սա հայ առաքելական եկեղեցու դեմ գործընթաց է։ Նյութապաշտների, դավադիրների մոտեցումն է՝ հոգեւորը մերժելու»,-նշել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված