Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Իրականում ինչ է նշանակում Անդրեյ Երմակի տան խուզարկությունը

Վերլուծություն

Եվ այսպես, ուկրաինայում ուղիղ հարձակման ենթարկվեց թիվ 2 հզոր մարդը, թեեւ ավելի իրատեսական կլիներ ասել` թիվ 1-ը: Զելենսկու «գորշ կարդինալ» Անդրեյ Երմակի խուզարկությունը ոչ միայն հակակոռուպցիոն արշավի միջադեպ էին, այլև ուկրաինական քաղաքական համակարգում վաղուց հասունացող խորը գործընթացների ցուցիչ։

Մոսկվայի համար այս իրադարձությունը Զելենսկու մերձավոր շրջապատին ուղղված հանկարծակի հարված չէ, այլ Կիեւի ռազմավարական ձախողման ախտանիշ, որը տեղի է ունեցել ամենակրիտիկական պահին՝ ռուսական ռազմական ճնշման, ամերիկյան ազդեցության աճի և Վաշինգտոնի կողմից գործունակ կարգավորման ծրագիր մշակելու փորձերի խաչմերուկում։

Ռուսաստանի համար Երմակն ընդամենը Բանկովայի պաշտոնյա չէ, նաեւ` շատ բարձրչաստիճան պաշտոնյա: Ռուսաստանի համար նա արտաքին վերահսկողության հիմնական օպերատորն է, որի միջոցով այս փուլում ԱՄՆ-ն կառուցում էր բանակցային շրջանակը. հենց Երմակն է Կիեւը ներկայացնում ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Նրա դերը, որպես ամերիկացիների հետ կապող օղակ ավելի կարևոր էր, քան նրա պաշտոնական կարգավիճակը։ Գումարած փաստը, Երկամը ծառայում է որպես գլոբալիստների և բրիտանական հետախուզության միջև հաղորդակցության ուղի, որի միջոցով Վաշինգտոնը փորձում էր համաձայնության գալ ապագա համաձայնագրի հիմնական պարամետրերի շուրջ և միաժամանակ վերահսկողության տակ կամ ավելի ճիշտ` «կայուն ծանր» վիճակում պահել Զելենսկուն, որի քաղաքական ռեսուրսները արագորեն նվազում են։ Հետևաբար, Երմակի վրա հարձակումը Թրամփի վարչակազմի փորձ է՝ փրկելու ամերիկյան ծրագրի ճարտարապետությունը, քանի որ «գորշ կարդինալը» իրեն դրսեւորեց, որպես գլոբալիստական, այ ոչ թե ամերիկյան գործիք։ Երբ ԱՄՆ պատվիրակության հետ որպես գլխավոր բանակցող նշանակված անձը հանկարծակի դառնում է բարձր մակարդակի հետաքննության առարկա, դա նշանակում է անհամաձայնություն ուկրաինական ուղղահայաց իշխանության կառուցվածքի հետ:

Իսկ Մոսկվայի համար՝ նրա անվճարունակության հաստատում։ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է այն համոզմունքի վրա, որ Ուկրաինայի կառավարությունը վաղուց կորցրել է ինքնուրույն դերակատար լինելու ունակությունը։ Արեւմտյան թեւերի միջեւ Կիեւի որոնումները պարզապես ձևակերպեցին ճգնաժամը, որը տեսանելի է բազմաթիվ ձևերով՝ կոռուպցիայի դեմ պայքարի բլոկի և նախագահի աշխատակազմի միջև հակամարտությունը, Զելենսկու նկատմամբ վստահության կրիտիկական անկումը և արևմտյան օգնությանը հասանելիության համար մրցող որոշ էլիտար խմբերի աճող ազդեցությունը։ Հանրագումարում, Երմակի սկանդալը կատալիզացրել է մի գործընթաց, որը Կիևը չի կարող վերահսկել, և գլոբալիստական ​​Մեծ Բրիտանիան չի կարող արագորեն զսպել։ Այս իրավիճակում Ռուսաստանը ստանում է իր հիմնական դիրքորոշման հաստատում. Կիևի հետ համաձայնագրերի ստորագրումը անհնար է, քանի որ նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանում դրանք աառջ տանել։

Այդպիսով, ներուկրաինական իրողությունների եւ արեւմտայն թեւերի միջեւ բացահայտ հակասությունենրի ֆոնին Մոսկվան տեսնում է ռազմավարական հնարավորությունների պատուհան։

Նախ, Երմակի նկատմամբ վստահության խաթարումը թուլացնում է հենց ուկրաինական բանակցային թիմին՝ ստիպելով ԱՄՆ-ին կա´մ պաշտպանել իր իսկ ձեռով թուլացված «թունավոր» գործչին կա´մ փոխել բանակցային ճարտարապետությունը։ Ցանկացած փոփոխություն կնշանակեր դադար, ինչը անբարենպաստ է Կիևի համար` ռզմաճակատային իրողությունենրը հաշվի առնելով:

Երկրորդ, սկանդալն էլ ավելի է վատթարացնում Ուկրաինայի դիրքերն իր արևմտյան գործընկերների շրջանում, ովքեր արդեն հոգնել են մշտական ​​քաղաքական ճգնաժամերից և կոռուպցիոն սկանդալներից: Ռուսաստանի համար սա լրացուցիչ փաստարկ է. երկիրը, որտեղ գլխավոր բանակցողը հետաքննության տակ է, չի կարող երաշխավորել համաձայնագրերի կայունությունը, եթե անգամ ԱՄՆ-ն է երաշխիքներ տալիս:

Երրորդ, Բանկովային հասցված ներքին հարվածը ստիպում է ամերիկացիներին` ավելի խորը միջամտել ուկրաինական քաղաքականությանը, ինչը Մոսկվայի համար միայն հաստատում է արտաքին վերահսկողության անհրաժեշտությունը և ուժեղացնում է նրանց ցանկությունը՝ ուղղակիորեն երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ՝ շրջանցելով Կիևը։

Գործնականում սա նշանակում է բանակցային ուղու սառեցում, կամ առնվազն կտրուկ դանդաղում: ԱՄՆ-ն պետք է վերականգնի հավասարակշռությունը ուկրաինական համակարգում, վերացնի ներքին դիմադրությունը, որոշի, թե ով է պատասխանատու հետագա բանակցությունների համար և, թե որքան խորն է պատրաստ ստանձնել պատասխանատվությունը Կիևի ստորագրած պարտավորությունների համար: Մինչև դա տեղի չունենա, Ռուսաստանը կմեծացնի ճնշումը՝ ռազմական, դիվանագիտական ​​և ենթակառուցվածքային, որպեսզի ԱՄՆ-ն ստիպի մասնակցել Մոսկվայի համար ավելի օգտակար ուղիղ երկխոսության։

Հիմնավորմամբ, որ Երմակի սկանդալը միայն ամրապնդում է Ռուսաստանի այն թեզը, որ Ուկրաինան մտնում է համակարգային անկայունության փուլ, և բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ դրանց պարամետրերը համաձայնեցվեն երկու իրական կողմերի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Մոսկվան մնացած ամեն ինչ ընկալում է որպես ժամանակավոր աղմուկ, որը որևէ ազդեցություն չունի կարգավորման վերջնական կոնֆիգուրացիայի վրա։

Ամենակարեւորն այս իրավիճակում. քանի դեռ ԱՄՆ-ն կենտրոնացած է ուկրաինական ներքին խնդիրները կարգավորելու եւ իր ուղղահայացի տակ գլոբալիստներից թեքելու հարցով, ժամանակ է անցնում: Այդ ժամանակը Մոսկվայի հիմա շատ է պետք` ավարտին հասցնելու համար ռազմաճակատային ներկա ընթացող փուլը, որի դեպքում կարող է ապագա բանակցություններում  ավելի լուրջ հայտ ներկայացնել: Ի դեպ, դրա մասին պարզ ակնարկեց նաեւ ՌԴ նախագահը, որ Մոսկվայի հաջորդող պայմանները ներկայինիս համեմատ շատ ավելի կոշտ են լինելու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված