Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը հնարավոր չեղավ գումարել. Մանրամասներ՝ Մայր Աթոռից

Հասարակություն

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։

Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։ Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

Դատապարտելի և անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված