Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում

Նիկոլի ու նրա խմբակի իշխանությունն ամեն օր մահացու վտանգ է մեր պետության և ժողովրդի համար

Ներքաղաքական

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին։ Սա կարևոր իրադարձություն էր, որն ամբողջապես միտված էր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների բուն էության բացահայտմանը։ Այդ հարցերի՝ խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնումը, անկասկած, մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն իշխանությունների բռնատիրական մղումները զսպելու, այլև, որ ավելի կարևոր է, միջազգային հանրությանը հայ ժողովրդի իրական դիրքորոշումը ցուցադրելու և այդ դիրքորոշումն ազդեցիկ քաղաքական գործոն դարձնելու տեսանկյունից։ Եվ շատ ուրախ եմ, որ լսումների առաջին արդյունքները երկար սպասել չտվեցին. երեկ ազատվել է կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը։ Անկասկած, սա հաղթանակ է, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

 

Սիրելի հայրենակիցներ, ես ավելի քան վստահ եմ, որ համակարգված և թիրախային աշխատանքով մենք կարող ենք շատ ավելիին հասնել։ Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ իրապես կարևոր խնդիրների լուծման անհրաժեշտությունն ի զորու է միավորել ընդդիմադիր ռեսուրսը։

Քաղբանտարկյալների ազատության և իրավունքների համար մղվող պայքարի վերջին օրերի զարգացումները դրա վառ ապացույցներից են։ Դրա ապացույց է նաև իմպիչմենտի օրակարգի շուրջ ընդդիմադիր խմբակցությունների ձևավորած միասնական մոտեցումը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Նիկոլի ու նրա խմբակի իշխանությունն ամեն օր մահացու վտանգ է մեր պետության և ժողովրդի համար։ Հետևաբար, դավաճանների այս իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի։

 

Այսօր մենք ունենք դրա հնարավորությունը։ Անհրաժեշտ է ոտքի կանգնել։ Պայքարել հանուն մեր եկեղեցու, հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ապագայի։

 

Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ուզում եմ բոլորին իմ ջերմ ողջույնները փոխանցել և հավաստիացնել, որ ամեն ինչ ճիշտ և արդունավետ ուղու վրա է դրված։ Եկեք չշեղվենք այդ ուղուց և նպատակասլաց կերպով հասնենք հաղթանակի։

 

Դավիթ Համբարձումյան

 

2025թ. Նուբարաշեն ՔԿՀ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված