Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները հաստատել են «գորշ կարդինել» Երմակի տանը խուզարկության լուրը
ՄիջազգայինՈւկրաինական հակակոռուպցիոը մարմինները` NABU-ն և SAP-ը հաստատել են Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակի տանն անցկացված խուզարկությունների մասին լուրերը։
«Կատարվել են քննչական գործողություններ, որոնք իրականացվում են վարույթի շրջանակներում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ», - ասվում է հայտարարության մեջ։
Նաև հաղորդվել է, որ կառավարական թաղամասում գտնվող բնակարանի խուզարկությունները շարունակվում են առավոտյան ժամը 5:00-ից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
