Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

Նոյեմբերի 28-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Ցուլ. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

Երկվորյակներ. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Խեցգետին. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

Առյուծ. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Կույս. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Կշեռք. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Կարիճ. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Աղեղնավոր. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:

Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

Այծեղջյուր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Ջրհոս. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

Ձկներ. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված