⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Լավ օրից չէ, որ Նիկոլն այսպես է վարվում, վերջին «զենքերն» է հանել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.

«Այս հակամարտության մեջ հաղթելու է այն կողմը, որը մինչև վերջ կհավատա սեփական ուժերին։ Հավատացնում եմ ձեզ՝ լավ օրից չէ, որ Նիկոլն այսպես է վարվում։ Ինչ ունի-չունի ասպարեզ է հանել։ Վերջին գործիքներն է օգտագործում, որպեսզի մենք հավատանք, թե հասնում է իր նպատականերին, հաղթում ժողովրդին։ Ճիշտ նույն մեթոդներն է օգտագործում, ինչ Ալիևը 44-օրյա պետերազմի ընթացքում։ Այն ժամանակ էլ թշնամին ոչ թե հաղթեց, այլ խաբեց, թե հաղթում է։ Արդյունքում առանց որևէ կրակոցի տիրացավ Արցախի բոլոր այն շրջաններին, որտեղ մեր բանակը պարզապես ջախջախել էր թշնամուն։
Վայ մեզ, եթե հանկարծ հավատացինք, թե Նիկոլը հաղթում է։ Այդժամ նա իսկապես կհաղթի։ Հակառակ պարագայում Նիկոլը ոչ մի շանս չունի։ Ավելին՝ այն, ինչը նա օգտագործում է ժողովրդի դեմ, հետագայում մեր ուժը կդառնա։ Ի վերջո, ամբողջ այս կեղտը հետո ո՞նց էինք ջրի երես հանելու ու մաքրվելու դրանից։
Հետևաբար՝ չհուսահատվել ու չվախենալ։ Նորից եմ ասում՝ վերջին «զենքերն» է հանել։ Թե էլի ունի, թող դա էլ հանի։ Եթե հավատանք մեր ուժերին, ապա մեծ շահույթով դուրս կգանք այս վիճակից»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ