Հետաքրքիր է նա գոնե փորձ արել է բարձրացնել արցախցիներին հուզող հարցերը
Ի՞նչ զգացել այսօր Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը, երբ տեսավ օկուպացված Արցախի թեմի առաջնորդին Արցախի կորստի մեջ իր առյուծի փայաբաժինը ունեցող ղեկավարի հետ խոնարհաբար հանդիպելիս «Իրավունքի» հետ զրուրցում ասաց.
- Ինձ վատ զգացի, թեպետ սպասենք տեսնենք ինչպես նա կբացատրի իր այդ քայլը։ Այստեղ խնդիրը այլ է։ Արցախի ժամանակավոր կորստի մեջ մեղավոր է ոչ միայն ՀՀ ղեկավարությունը, այլ նաեւ Ռուսաստանի, Արցախի ղեկավարությունը, նաեվ Մինսկի խմբի մյուս պետությունները։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Գումարած դրան արցախցիների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը պետք է վրդովմունք առաջացներ նրա մոտ, այլ ոչ թե խոնարհաբար բարեվեր։ Հետաքրքիր է նա գոնե փորձ արել է բարձրացնել արցախցիներին հուզող հարցերը։ Պարգեվ Սրբազանը եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացներին, իմ կարծիքով, այլ կերպ կարձագանքեր։
