Եվրամիությունն այլևս պատրաստ չէ ծածկել Ուկրաինայի ռազմական ծախսերը. Ռոբերտ Ֆիցո
ՄիջազգայինՈւկրաինան պարտվում է, և Եվրամիությունն այլևս պատրաստ չէ ծածկել նրա ռազմական ծախսերը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ուկրաինան պարտվում է պատերազմում և փող չունի։ Եմ անդամ պետությունների զգալի մասը համոզված է, որ ֆինանսական միջոցները պետք է շարունակեն ուղղվել Ուկրաինա՝ չնայած վերջին կոռուպցիոն սկանդալներին և անվստահության բարձր մակարդակին», - ասել է Ֆիցոն ՝ պատասխանելով խորհրդարանի անդամների հարցերին։ Հանդիպումը հինգշաբթի օրը հեռարձակվել է Սլովակիայի խորհրդարանի կայքում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
