Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին Ջեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համար Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ Դեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքը Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Թրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարի Ձմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե

Հայաստանը չի խոչընդոտում ՀԱՊԿ որոշումների կայացմանը․ գլխավոր քարտուղար

Միջազգային

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղյակ է պահում Հայաստանին կազմակերպությունում կայացվող որոշումների մասին, և պաշտոնական Երևանը չի խոչընդոտում դրանց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Մենք տեղեկացնում ենք նրանց քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով», – նշել է նա։

Տասմագամբետովը հույս է հայնտել, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։

«Հուսով ենք, որ որոշակի ժամանակ անց քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կկայացնի, և մենք միասին կշարժվենք առաջ»,- ասել է նա։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։

Պատճառը 2021-2023 թվականներին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ ՀԱՊԿ կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվելՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետՊուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռ«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված