ՌԴ-ն Իրանին «Սպարտակ» զրահապատ մեքենաների նոր խմբաքանակ է մատակարարել
ՄիջազգայինԻրանը ստացել է ռուսական АМН-59095С-15 «Սպարտակ» զրահապատ մեքենաների ևս մեկ խմբաքանակ, որոնք նախատեսված են պարեկային, հետախուզական և բարձր ռիսկի գոտիներում անձնակազմի տեղափոխման համար: Նմանատիպ մեքենաների նախորդ մատակարարումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին, հաղորդում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»:
«Սպարտակ» զրահապատ մեքենան կառուցված է КамАЗ-4380-ի շասսիի վրա և դասակարգվում է որպես բարձր պաշտպանվածության անվավոր մեքենա: Այն նախատեսված է մինչև 10 մարդ տեղափոխելու համար, ունի բարձր անցանելիություն և կարող է գործել ականապատված և կրակային սպառնալիքի պայմաններում:
Տրանսպորտային միջոցը հագեցած է կենտրոնական անվադողերի փչման համակարգով, օդորակիչով, ճառագայթային և քիմիական պաշտպանությյամբ, և կարող է զինված լինել 7,62 մմ-անց տրամաչափի ПКТ գնդացրով, 12,7 մմ-անոց տրամաչափի Корд գնդացրով կամ 30 մմ-անոց տրամաչափի ավտոմատ նռնականետով: Արտահանման տարբերակը՝ АМН-59095С-15-ը, հարմարեցված է Իրանի կլիմայական և մարտավարական պահանջներին, ներառյալ բարելավված սառեցման և զտման համակարգերը:
