ԱԱ. ՀԱՅՏՆԻ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
ՍպորտՀայտնի է Բռնցքամարտի մեծահասակների հավաքականի կազմը, որը կմասնակցի դեկտեմբերի 3-ից սկսվող IBA - ի Աշխարհի առաջնությանը, այն կկայանա Դուբայում։
48 կգ քաշային կարգում հանդես կգա Բարեղամ Հարությունյանը,
51 կգ Ռուդիկ Գարբոյանը,
54 կգ Դավիթ Եգորյանը,
57 կգ Ժիրայր Սարգսյանը,
60 կգ Արթուր Բազեյանը,
63,5 կգ Նարեկ Հովհաննիսյանը,
67 կգ Արմեն Մաշակարյանը,
71 կգ Արարատ Հարությունյանը,
75 կգ Վախթանգ Հարությունյանը,
80 կգ Արտուշ Հովհաննիսյանը,
92 կգ Նարեկ Մանասյանը,
+92 կգ Դավիթ Չալոյանը։
Աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը 8 միլիոն դոլար է, չեմպիոնը կստանա 300.000 դոլար, փոխչեմպիոնը 150.000 դոլար, բրոնզե մեդալակիրը 75.000 դոլար։
Մեր կաշվե ձեռնոցի մարտիկները սկզբից ուսումնամարզական հավաք անցկացրին սպորտի դարբնոց Գյումրիում, Iravunk. com - ի մարզական թղթակիցը ևս ներկա է գտնվել պարապմունքներին, բռնցքամարտիկների հետ հաղթահարել նաև Ջաջուռի բարձունքը, որը 1800 մետր է կազմում։ Մեր թղթակիցը նաև Երևան, Օլիմպավան է այցելել, որտեղ շարունակում են պատրաստվել մեր բռնցքամարտիկները Աշխարհի առաջնությանը։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, Iravunk. com - ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց. «Գյումրիում հիմնական շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ այստեղ Երևանում արդեն շեշտը դրված է տեխնիկատակտիկականի վրա։ Շատ մեծ հույսեր եմ կապում մեր բռնցքամարտիկների հետ, հուսով եմ, որ շատ հաջող են հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր կպահեն Դուբայում»։
Նշենք, որ մարզիչներից Ռոբերտ Պետրոսյանը և Կարեն Ղազարյանը ևս Երևանում են ու պատրաստում են մեր մարզիկներին ԱԱ֊ին։ Հաջողություն մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
