Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ Հիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասին Կարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, Լուսանկարներ Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում ՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունը Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

2018-ից այս կողմ Երևանի օդը գտնվում է SOS վիճակում. Բնապահպանը ահազանգում է

Հանդիպում

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի անտառածածկ տարածքներում հրդեհներ են։ Դեռ նոյեմբերի 21-ին Գեղարքունիքում է բռնկվել հրդեհը։ Պատճառների մասին պետական մակարդակով հստակ տեղեկություններ չի տրվում։ Հրդեհները հասել են նաև Տավուշ, Լոռի, Շիրակ, անգամ Սյունիք։ 

Հրդեհները բռնկվել են տեղ-տեղ, որն ավելի շատ կասկածներ է հարուցել։ 

Ինչ էկոլոգիական խնդրի առաջ կարող է կանգնել հայ հասարակությունը, օդի աղտոտվածության սահմռկեցուցիչ թվերը ինչ հետեւանքներով են հղի բնապահպան Սիլվա Ադամյանը նկատում է.

- Նախ խոսենք քաղաքի բնակչությունը լուրջ առողջական խնդիրներ է ունենալու մասին, դա նպաստելու է բրոնխիալ ասթմային, ալերգիային, սրտանոթային, օնկոլոգիական հիվանդություններին։ Այս ամենն առողջապահության նախարարությունը հրաշալի գիտի, և ծպտուն դուրս չի գալիս, մեկը վեր չի կենում, ասում՝ էս ի՞նչ եք անում։ Ասում եք՝ քաղաքացու առողջություն, էս ո՞նց եք մթնոլորտը պահում։ Ընդհանրապես չեն խոսում ոչ էլ հասկանում ես, որ ունես առողջապահության նախարարություն, որը կոչված է շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցել ու աշխատել այս խնդիրներով։ Օդի աղտոտվածությանը շատ են նպաստում նաև տերևների, մանր ճյուղերի հրդեհները։ Այս մշակույթը վաղուց է գործում, երբ ցավոք, մեր գյուղական համայնքներում, Երևանում մարդիկ այրում են տերևները, մանր ճյուղերը։

Բայց Երևան քաղաքի իրավիճակը բավականին բարդ է։ Բազմիցս ասել եմ՝ Երևանն այնպիսի գոտում է գտնվում՝ կիսաանապատ, կիսատափաստան, որ առանց դրան էլ դեռ հիսունականներին գիտնականների, ԳԱԱ տարբեր ինստիտուտների կողմից մեծ ջանքեր են գործադրել, որ այս տարածքը ավելի կանաչապատեն, բնակելի լինի մարդկանց համար, և ստացել էինք կանաչապատ քաղաք։ Սակայն 90-ականներից հետո պուրակների, անտառների վերացնելը սկսվեց, և մի պահ բնապահպանների ճնշման տակ իրավիճակը մի քիչ կանգ առավ։ 2018-ից այս կողմ Երևանը գտնվում է SOS վիճակում։ Բացի դրանից՝ մենք ունենք լուրջ խնդիր շինարարության և կառուցապատման հետ, ոչ մի նորմերի չի համապատասխանում ընթացող կառուցապատումը Երևանում։ Մենք դրա հետ զուգահեռ ունեցանք վատ վիճակ, որ քաղաքապետարանը, հաշվի չառնելով իրավիճակը, լուրջ մասնագետների եզրակացությունները, սկսեց ինքնակամ ծառերի հատումը։ Լրիվ առողջ, հասուն ծառերը, որոնք լուրջ դեր էին կատարում Երևանի օդի մաքրության հետ կապված հատվեցին։ Սա միայն մենք՝ բնապահպաններս չենք ասում, այլ ես բազմաթիվ ահազանգեր եմ ստանում Երևանի բնակիչների կողմից։ Հետևանքն այն է, որ մենք ունենք լուրջ խնդիր օդի աղտոտվածության հետ կապված։

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն էլ նկատում է.

Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, արդեն բավական բարձր ցուցանիշ է, բայց, եթե ես նույնիսկ ոչ մի ցուցանիշ չտեսնեմ, ապա այն օբյեկտիվ իրականությունը, որում ապրում ենք, արդեն խոսում է այն մասին, որ մենք լավ տվյալներ չենք կարող ունենալ: Ունենալով 5 անգամ ավելի պակաս կանաչ ֆիլտր, ընդհանուր օգտագործման տարածքները պետք է կազմեն 20%, մենք ունենք ընդամենը 4-ը, չունենալով ջրային մակերեսներ այն քանակով, որը պետք է, ունենալով բաց վիճակում գործող հանքեր, ունենալով տրանսպորտի չլուծված խնդիր ու անվերջ խցանումներ, ունենալով չկանոնակարգված շինարարություն ու էլի մի շարք խնդիրներ՝ մենք չենք կարող ունենալ լավ որակի օդ: 

Կարելի է ցուցադրել լավ տվյալներ, բայց օբյեկտիվ իրականությունը այլ է: Շրջակա միջավայրի մոնիթորինգի մշտադիտարկման կենտրոնն անվերջ տալիս է, չէ՞, տվյալները, որ Կենտրոն, Շենգավիթ , Նոր Նորք վարչական շրջաններում մշտապես ունենք 2-4 ու ավելի անգամ գերազանցումներ: 

– Նման որակի օդը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա:

– Հետևանքներն առաջինը լինելու են մեր երեխաների համար, որովհետև առաջնային թիրախային խումբը նրանք են, հետո տարեցները, ինչպես նաև այն մարդիկ, որ ունեն սիրտ-անոթային, շնչառական համակարգի հիվանդություններ ու նաև տարատեսակ ալերգիկ հիվանդություններ: Առողջ մարդիկ ևս, մշտապես ապրելով օդի աղտոտվածության պայմաններում, ունենալու են կարճաժամկետ խնդիրներ՝ արցունքահոսություն, հազ, փռշտոց, բրոնխոսպազմներ, գլխացավեր, գլխապտույտներ, իսկ երկարաժամկետ՝ շնչառական համակարգի հիվանդություններ, մաշկի հիվանդություններ, սիրտ-անոթային տարատեսակ հիվանդություններ՝ ընդհուպ չարորակ նորագոյացությունների զարգացում: 

Ըստ ԱՀԿ տվյալների՝ մահվան դեպքերի հավելյալ քանակները քառորդ տոկոս դեպքերով պայմանավորված են օդի աղտոտվածությամբ, այսինքն՝ կաթվածից, ինֆարկտից մահերի 25%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ, շնչառական համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի 43%-ը և թոքի քաղցկեղով պայմանավորված մահերի 30%-ը դարձյալ պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: Այսինքն՝ օդի աղտոտվածության վտանգներն ավելի քան լուրջ են, մանկական քաղցկեղը նույնպես պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: 

– Տիկի՛ն Վարդանյան, այս պայմանններում, քաղաքացիներն ինչպե՞ս պահպանեն իրենց առողջությունը:

– Հիմա, քանի որ շատ բարձր են օդի աղտոտվածության ցուցանիշները, երեկոյան 200-ից բարձր էր ցուցանիշը քաղաքապետարանի կայքում, այսօր 175 էր ցուցանիշը, դրսում պետք է անպայման դիմակներով լինել, բայց ոչ սովորական բժշկական դիմակներով, դրանք պետք է լինեն պաշտպանիչ շերտով դիմակներ: 

Բացի այդ, պետք է բացառվի ֆիզիկական որևէ ակտիվություն՝ հեծանիվ վարել, վազք, դուրս գալ շատ խիստ անհրաժեշտության դեպքում և որևիցե պարագայում ոչ զբոսանքի համար: Նաև այս ընթացքում պատուհանները փակ պահել, ներսում ունենալ օդորակիչ սարքեր, այսինքն՝ մտածել սեփական առողջության մասին

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետՄահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկին ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազությունՀիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասինԿարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, ԼուսանկարներԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրումՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունըԲաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունըՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված