Չեմ հավատում, որ կլինի առաջարկ ասենք՝ «Ինտերից»՝ Մխիթարյանին փոխարինելու համար. Գուրցկայան`Սպերցյանի մասին
Սպորտ
Հայտնի ֆուտբոլային մեկնաբան և գործակալ Թիմուր Գուրցկայան «Это футбол, брат» YouTube-յան ալիքի եթերում կարծիք է հայտնել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը։
Հարցին, թե արդյոք կա ռիսկ, որ Սպերցյանը կհեռանա ձմռանը, Գուրցկայան պատասխանել է.
«Եթե նրանք լինեն առաջին տեղում, իհարկե՝ ոչ։ Սերգեյ Նիկոլաևիչը այդ գումարի կարիքը չունի։ Նա կարող է ընդառաջել խաղացողին միայն այն դեպքում, եթե առաջարկ լինի թոփ ակումբից։
Սակայն, ես չեմ հավատում, որ կլինի առաջարկ «թոփ-թոփ» մակարդակի ակումբից, ասենք՝ «Ինտերից»՝ Մխիթարյանին փոխարինելու համար, որպեսզի Սերգեյ Նիկոլաևիչը ոգևորվի ու համաձայնի վաճառքին»։
Հիշեցնենք, որ ամռանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Սաութհեմփթոնը»։

