«Իրավունք». Արմեն Գրիգորյանն ընտրություններից հետո հազիվ թե իր աթոռը պահի
Մամուլի տեսությունԹեեւ տարօրինակ է հնչում, բայց հայաստանյան իշխանությունների հարաբերությունները եվրոպացիների հետ նկատելիորեն սառել է, թեեւ փորձում են ցույց տալ, թե նախկին ջան-ջիգյարային դաշտում են: Ավելին, տեղյակ աղբյուրը պնդում է, որ այդ թվում՝ սառնություն կա բրիտանացիների հետ: Ու դա էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ նրանցից եկավ վատ թաքցված մեսիջ, թե՝ ուշադրությամբ հետեւելու են Եկեղեցու դեմ կատարվող փաշինյանական քայլերին՝ համեմված պահանջով, որ դրանք չպետք է հակասեն Սահմանադրությանը: Աղբյուրը պնդում է, որ նիկոլական մերձավոր շրջանակներում անգամ հակադարձում է եղել, թե՝ թող նախ իրենց ներկայիս վիճակի մասին մտածեն, մինչ մեզ սպառնալը:
Ասում են նաեւ, թե այդ սրացումները հատկապես սրտին մոտ է ընդունում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: Առավել եւս այն խոսակցությունների ֆոնին, որ ընտրություններից հետո նա հազիվ թե իր աթոռը պահի:
Սեփ. լրատվություն
Տես նաեւ https://t.me/iravunk/61330

