«Իրավունք». Ավինյանի հանդեպ կասկածները մնում են
Մամուլի տեսությունՄայրաքաղաքային իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը փսփսում է, որ չնայած ընդհանուր «զինադադարային» տեսքին, մեկ է, Փաշինյանի եւ Ավինյանի հարաբերությունները մնում են բավականին լարված: Բանն այն է, որ Ալինյանն իրեն ապահովագրված է համարում ապագա հնարավոր բոլոր զարգացումներից, եւ, ըստ աղբյուրը, իրեն զգում է մի դիրքում, երբ կարող է այնքան էլ շեֆին «պրիզնատ չգալ»: Այն իմաստով, որ աշխատում է ընտրովի պաշտոնում, եւ անկախ առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքներից, դիրքը կպահի: Այսի նքն, նաեւ այդ ընտրությունենրի հետ կապված շահագրգռվածություն չունի, եւ հենց դա էլ հիմնականում նյարդայնացնում է Փաշինյանին: Կա այն տպավորությունը, որ Ավինյանը կարող է եւ հնարավորին առավելագույնը չանել ընտրություններում Երեւանում հաջողության համար: Ավելին, որ իր մի շարք քայլերով, ինչպիսին է, օրինակ, «Օպել»-ների հետ կապված նոր պատմությունը, միայն գրգռում է ըն տրողներին: Եվ այդ ամենը վերեւներում գնահատում են որպես դիտավորություն:
Բայց նաեւ, բան անել չեն կարող: Հեռացնել Ավինյանին այս պահին, կնշանակի նոր սկանդալ: Աղբյուրն ասում է, որ խոսվել է նաեւ սովորական ոստիկանական պատժիչ մեթոդների մասին: Միայն թե, Ավինյանն այնքան բան գիտի, որ, ըստ աղբյուրի, միայն արձագանքել է՝ թող փորձեն: Խոսել-համոզելն էլ էֆեկտ չունի. նա բոլոր խոսակցություններն ավարտում է, թե ի՞նչ եք ասում, ես ոտքով-գլխով այս թիմում եմ, կաշվիցս դուրս եմ գալիս: Բայց մեկ է, կասկածները դրանից ոչ թե փարատվում, այլ միայն սրվում են: