Lenta.ru-ն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հատարարությանը
ՀասարակությունՀայաստանը փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Երևանի կարգավիճակի մասին հայտնել է Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Armenpress-ը իր Telegram-ալիքում։
Սիմոնյանին հարց են ուղղել այն մասին, թե ինչու Հայաստանը դեռ չի դուրս եկել ՀԱՊԿ-ից։ «Մենք փաստացի դուրս ենք եկել», — պատասխանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։ Նա նաև խորհուրդ է տվել մնացած հարցերը թողնել Երևանի նպատակահարմարությանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծել է, որ կազմակերպությունից փաստացի հեռանալը հակառուսական տրամադրությունների դրսևորում չէ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
