Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել. Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի մայր

Հասարակություն

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»: «Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ: Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչեւ դուրս գա սթրեսից: Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է՝ գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ»: Այս մասին Առավոտի հետ զրույցում պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը:

 

Ըստ նրա՝ Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»:

 

Փառանձեմ Վաթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն է անձամբ ահազանգել իրավապահներին որդու կորելու դեպքով: Այդպես սկսվել են որոնողական աշխատանքները: 7 օր շարունակ տեւած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետեւից տուն են եկել, տարել դեպքի վայր. «Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին՝ վնասվածքներ: Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի»: Տիգրանի հետ է եղել նաեւ նրանից մի քիչ մեծ եղբայրը, որ բացարձակ չի խոսում, բայց ժեստերով է ցույց տվել կատարվածը: Նա պատմեց, որ չեն հասկացել՝ ինչ է պատմում երեխան, հոգեբան են ներգրավել, որ հասկանա: Մայրը չհերքեց՝ Տիգրանի հետ եղած որդին ձեռքը կոկորդին է տարել:

 

Փառանձեմ Վաթյանի խոսքով, այդ որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել. «Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել»: Փառանձեմ Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել եւս, որ ամուսինը նման բան արած լինի: Տիգրանի դին ճանաչելուց հետո, պատմում է, որ ամուսնուն այլեւս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան: Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որեւէ պատճառ չի տեսնում. «Ամուսինս երբեւէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ»: ՆԳ նախարարը դեպքից հետո նախաքննական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը՝ փոքրիկ Տիգրանը իր երեխան չէր: Փառանձեմը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը. «Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել: Այդ տեղեկությունը չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել: 5 երեխաներիս հայրն էլ ամուսինս է»:

 

Փառանձեմի մայրը նույնպես զարմացած է կատարվածից, չի հավատում, որ փեսան ընդունակ էր նման բանի. «Իմ 12 տարվա փեսան է, նման բան չեմ սպասել իրենից, որեւէ վատ բան չեմ տեսել նրանից»: Փառանձեմը դժվարանում է նաեւ հավատալ, թե Տիգրանի դին տեղից տեղ է տեղափոխել ամուսինը, որը մասնակցում էր փրկարարների որոնողական աշխատանքներին: Այս ընթացքում ՀՕՖ-ի աշխատակիցների հետ իր մեծ աղջիկն է այցելել Փառանձեմին: Երեխաների մորաքույրն է մի անգամ երեխաներին տեսության գնացել : Փառանձեմի 4 երեխաներից 2-ը արդեն հաճախում են դպրոց, Արամայիսի հետ լոգոպեդն է աշխատում: Իսկ երեխաները կվերադարձվե՞ն Փառանձեմին, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը դեռ հստակ որոշում չունի: Փառանձեմի հետ աշխատող հոգեբանն էլ արձանագրել է, որ այս փուլում երեխաներին Փառանձեմին վերադարձնելն անհնար է: Փառանձեմն ինքը հոգեբանի շարունակական աշխատանքների կարիք ունի:

 

«Մենք դեռ պետք է հասկանանք՝ երեխաների շահերի տեսակետից ինչքանով նպաստավոր կլինի երեխաների վերամիավորումը մոր հետ: Եթե պարզվի, որ այս մայրիկն իմացել է հոր վարքի մասին ու լռել է, սա շատ լուրջ հիմք է, որ երեխաներն այլևս չվերադառնան մոր մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՕՖ «երեխաների պաշտպանության կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը: Ի դեպ, Փառանձեմ Վաթյանը Թուֆենկյան հիմնադրամի սեզոնային աշխատակից է, Ծափաթաղում տնտեսություն ունեն՝ կովեր, հավեր, նապաստակներ ու մեղվաընտանիք: «Ինքնաբավ, իրենց աշխատանքով ապրող ընտանիք»,- վստահեցնում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը»:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված