Ինչո՞ւ է Ջեյմս Փաթերսոնը կարծում, որ սպանել են Մերիլին Մոնրոյին
ՀասարակությունՋեյմս Փաթերսոնն ունի Մերիլին Մոնրոյի մահվան վերաբերյալ մի տեսություն։
«Ես կարծում եմ, որ նա շատ վտանգավոր ջրերում էր քայլում»,-ասել է Փաթերսոնը The Hollywood Reporter-ին նոյեմբերի 21-ին հրապարակված հարցազրույցում։ «Նրանք նրան պատմել են բաներ, և նա մի տեսակ վտանգավոր տեղեկությունների էր տիրապետում»։
Գրքի համահեղինակ Իմոջեն Էդվարդս-Ջոնսի հետ Մոնրոյի կարիերան ուսումնասիրելուց հետո 78-ամյա գրողն ասել է. «Շատերը չգիտեն պատմությունը։ Կան շատ բաներ, որոնք ես էլ չգիտեի»,-շարունակել է նա։ «Ես շատ բան չգիտեի մահվան վայրի մասին»։
Փաթերսոնը հավելել է. «Գաղտնիքը նրանում է, որ շատերը քիչ բան գիտեն նրա մասին․․․ Դուք կզարմանաք»։
Մոնրոն 36 տարեկան էր, երբ նրան 1962 թվականի օգոստոսին մահացած հայտնաբերեցին Լոս Անջելեսի իր տանը։ Այդ ժամանակ պաշտոնյաները պարզեցին, որ նա մահացել էր բարբիտուրատների չափից մեծ դոզայից, նրա արյան մեջ հայտնաբերվել են հանգստացնող դեղամիջոցների հետքեր, ինչպես նաև նրա մահճակալի կողքին հայտնաբերվել են դատարկ դեղորայքի շշեր։
