«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Զելենսկու և Պուտինի հետ հանդիպմանը,բայց միայն այն դեպքում, երբ այս պատերազմը ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի.Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի նախնական պլանը լրամշակվել է։ Նա նշել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր:
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ հանդիպմանը մոտ ապագայում, բայց միայն այն դեպքում, երբ այս պատերազմը ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի կամ կգտնվի իր վերջնական փուլում»,-գրել է Թրամփը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝