Թրամփը հրահանգել է Ուիթքոֆին հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ ինքը հրահանգել է հատուկ բանագնաց Ուիթքոֆին հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մոտ են համաձայնությանը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ իր հերթին նշել էր, որ ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Կան զգայուն, բայց ոչ անլուծելի հարցեր, որոնք անհրաժեշտ է կարգավորել։ Կպահանջվեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակական բանակցություններ»,-գրել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
