⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Գևորգ Սարոյանը գլուխ է գովացել, որ նա է հաջորդ կաթողիկոսը

Թեմա

Մայր Աթոռում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի տարվող արշավը ներսից ստանում է ահագնացող ընթացք։

Այսպես, նախորդող կիրակիներին Նիկոլ Փաշինյանին փաստացի միացան Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն ու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը, գրել է 24News-ը։

Եթե Աբրահամ սրբազանի պարագայում հայտնի էին նրա ու Վեհափառի լարված հարաբերությունները, ապա Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պահվածքը շատերի մոտ զարմանք և նաև դավաճանության զգացողություն առաջ բերեցին այն պարզ պատճառով, որ վերջինս Կաթողիկոսի կողմից ընդունվել է իբրև «տան տղա», մարդ, որն ընկերական մտերիմ հարաբերություններ է ունեցել Վեհափառի քրոջ որդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ, որն այս պահին կալանավորված է։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Գևորգ եպիսկոպոսի հարազատ եղբայրը ՌԴ-ում քահանա է, ով մոտ տաս օր առաջ հատուկ եկել է Հայաստան, որպեսզի իր սրբազան եղբորը համոզի հետ կանգնել Կաթողիկոսին թիկունքից խփելու ոչ պատվաբեր առաքելությունից, սակայն վերջինս մնացել է անհաղորդ։

Ավելին, Գևորգ սրբազանն իր մտերիմների շրջանում գլուխ է գովացել, թե իր այս քայլով հաջորդ կաթողիկոս լինելու մեծ հնարավորություն ունի, ինչն էլ ոչ միանշանակ է ընդունվել զրուցակիցների կողմից։

«Հետաքրքրական է, որ Գևորգ եպիսկոսպոս Սարոյանի ու կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երրորդ մտերիմ ընկերը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի արդեն նախկին դեկան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։ Վերջինիս ԵՊՀ-ի դեկանի պաշտոնից դուրս հանեցին միայն այն բանի համար, որ մասնակցել էր ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին։ Դեռ այն ժամանակ էր 24News-ին հայտնի, որ նա ամեն կերպ փորձել էր մնալ պաշտոնում, զանգել էր ՔՊ-ական որոշ պաշտոնյաների, հիշեցրել, որ ինքն է արել իրենց հարազատներից մեկի հուղարկավորությունն ու խնդրել, որ իրեն թողնեն շարունակել պաշտոնավարել, սակայն պատասխանը միանշանակ է եղել՝ «ձև չկա, պտի գնաս»։

Այս նույն Անուշավան սրբազանն այս կիրակի պատրաստվում է պատարագ անցկացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչում մեկ այլ ոչ անհայտ հոգևորականի՝ Մերձբալթյան թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ, որը հայտնի դարձավ ոչ միայն անձնական սկանդալով՝ տեղի ունեցած Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ, այլ նաև Նիկոլ Փաշինյանի եվրոպական քաղաքականությունն օրհնելով։

Երբ ուսումնասիրում ենք համացանցի մերձքպական էջերը, գրեթե պարզ է դառնում, որ այդ կիրակի այնտեղ է լինելու նաև ողջ իշխանական վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչից հետո էլ փաստացի այս հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնելու օրվա ռեժիմին։

Ստացվում է, որ այս պահին Գևորգ ու Աբրահամ սրբազաններից բացի Վեհափառի դեմ դավադրության մասնակից են նաև Անուշավան ու Վազգեն սրբազանները, կան նաև այլոք, որոնց անունները կհնչեն առաջիկայում»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված