Հարյուրավոր ֆերմերներ և բեռնատարների վարորդներ փակել են ԱՄՆ-ի հետ սահմանային խոշոր կամրջի մեքսիկական կողմը
ՄիջազգայինՀարյուրավոր ֆերմերներ և բեռնատարների վարորդներ երկուշաբթի օրը փակել են ԱՄՆ-ի հետ սահմանային խոշոր կամրջի մեքսիկական կողմը՝ որպես ֆերմերների շարունակական ազգային գործադուլի մաս, հաղորդում է AFP-ն։
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Սարագոսա-Իսլետա միջազգային կամուրջը, որը կապում է Տեխասի Էլ Պասոն Մեքսիկայի Սյուդադ Խուարեսի հետ։
Երկու երկրների միջև առևտրի մոտավորապես 70 տոկոսն անցնում է նման սահմանային անցումներով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
