«Ժողովուրդ». Ավինյանը Ամանորի տոնական նախապատրաստությունների համար կծախսի գրեթե 1 մլրդ դրամ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։
Քաղաքապետարանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցմանը, հայտնել է.
Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման եւ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:
Արդյունքում պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
