Արման Ծառուկյանի և Արթուր Ալեքսանյանի համատեղ մարզումը(տեսանյութ)
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մարզվում է Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։
«Թեթև մարզում մեր Օլիմպիական չեմպիոնի հետ»,– տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ նույն քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում Արմանը խեղդող հնարքով պարտության մատնեց նորզելանդացուն՝ վաղաժամ ավարտելով մենամարտը։
