85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ABBA խմբի հետ համագործակցող երաժիշտ Յան Քլինգը
Միջազգային85 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեդական ABBA խմբի հետ համագործակցող երաժիշտ Յան Քլինգը։ Նրա մահվան մասին հայտնել է որդին՝ Մաթիաս Քլինգը։ Երաժշտի մահվան հանգամանքներն ու պատճառը դեռևս հայտնի չեն։
Քլինգը նվագել է սաքսոֆոն և ֆլեյտա։ Նրա հետ ձայնագրված ալբոմների թվում են լեգենդար 1979 թվականի Voulez-Vous ալբոմը, Super Trouper-ը և 1981 թվականի The Visitors-ը։ Յանը նաև ֆլեյտա է նվագել «Fernando» երգի համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
