⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ուզբեկստանը լիովին աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը. Բոբուր Բեկմուրոդով

Ներքաղաքական

Ուզբեկստանը լիովին աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը և այն դիտարկում է որպես տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ քարտեզը վերափոխելու ունակ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ, այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Օրենսդիր պալատի անդամ և «Յուկսալիշ» շարժման նախագահ Բոբուր Բեկմուրոդովը՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության ֆորումում։

Նա նշել է, որ բեռնափոխադրումների աճի և թյուրքական աշխարհի շրջանակներում կապերի ընդլայնման հետ մեկտեղ, նոր, ավելի հուսալի և կանխատեսելի երթուղիների ստեղծումը դառնում է հատկապես հրատապ։

Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքն» ունի Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոպայի երկրների միջև տրանսպորտային կապը զգալիորեն ամրապնդելու ներուժ՝ ապահովելով ավելի կարճ, ավելի մատչելի և անվտանգ երթուղի առևտրի և մարդասիրական հոսքերի համար։

««Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի նշանակալի պատմական իրադարձություն ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Այս երթուղին կդառնա Միջին միջանցքի հիմնական օղակը և օգուտ կբերի մեր ժողովուրդներին։ Նախագիծը կնշանավորի թյուրքական տարածքում ինտեգրման նոր փուլ», – նշել է Բեկմուրոդովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ