Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեuիվ ու վտանգավnր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինով․Տաթև Հայրապետյան

Հասարակություն

Կարճ ու ամփոփ ներկայացնում եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստական տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«15․11․2025 — Azertag.az «Արևմտյան Ադրբեջանի փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի պատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ»

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում՝ Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Հայտարարությունն արվել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության պայմաններում» գիտաժողովում»։

15․11․2025 — Azertag.az «Արդարադատության ակադեմիայի ռեկտոր․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լիովին հնարավոր է»

«Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Շահին Ալիևը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանից տեղահանվածների վերադարձը Հայաստան «լիովին հնարավոր է» միջազգային իրավունքի հիման վրա։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք»։

18․11․2025 — Azertag.az «Ակադեմիկոս․ Հայերի կողմից կեղծված տեղանունների վերականգնումը անհրաժեշտ է մայրենիի և ադրբեջանական ինքնության համար»

«Ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ հայերի կողմից «կեղծված» տեղանունների վերականգնումը՝ Արևմտյան Ադրբեջանում և Ղարաբաղում, կարևոր է ոչ միայն լեզվի, այլև Ադրբեջանի «ազգային ինքնության» տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Ալիևի 80-ամյակին նվիրված ելույթում առաջ քաշված հանձնարարությունները կդառնան գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները։ Մանրամասն նշվել է, որ 2026–2030 թթ․ ինստիտուտը նախատեսում է հրապարակել մի շարք հիմնարար գրքեր՝ «Ադրբեջանի պատմական աշխարհագրություն», «Ադրբեջանի պատմական ատլաս», «Փաստարկներ Արևմտյան Ադրբեջանի մասին» և այլն՝ ընդգծելով պատմաքաղաքական ծրագրավորված մոտեցումը»։

20․11․2025 — Azertag.az «Նախագահի պատմական ելույթը ԳԱԱ-ի 80-ամյակին․ ժամանակակից պատմագիտական հետազոտությունների ուղեցույց»

«Իլհամ Ալիևը ԳԱԱ-ի 80-ամյա միջոցառմանը ներկայացրել է նոր առաջադրանքներ պատմագիտական հետազոտությունների համար՝ առանձնահատուկ շեշտադրելով Արևմտյան Ադրբեջանի պատմության, պետականության պատմության, քարտեզագրության և էթնոլոգիայի «նոր ուղղությունները»։ Ինստիտուտի տնօրեն Կարիմ Շուքուրովը նշել է, որ այս ելույթը տարբերվում է նախորդ տարիների ելույթներից, քանի որ այն արվում է «տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»։ Նշվում է, որ ողջ գիտական համակարգը վերակազմվում է՝ նոր քարոզչական «պատմագրության» հիման վրա»։

Օրեր առաջ հոդված էի գրել՝ ներկայացնելով, որ նոյեմբերի 3-ի Ալիևի ելույթից հետո, երբ դիտարկում ես ադրբեջանական մամուլը, տպավորություն է, որ Հայաստան անունով պետություն իրենց հարևանությամբ պարզապես չկա։ Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինով, որը կեղծ է, չի դիմանում որևէ պատմական քննության, չունի աշխարհագրական կամ քաղաքական որևէ հիմնավորում, բայց ունի հեռուն գնացող վտանգավոր ծրագրեր։

Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի հանդիպումից ընդամենը երեք ամիս անց, սա ցույց է տալիս՝ Ալիևը իրեն զգում է անպատիժ, նա գիտի ՀՀ ներկայիս իշխանությունները այս վտանգավոր միտումը չեզոքացնելու համար ոչ մի քայլ չեն անելու։ Սա լուրջ վտանգ է բոլորիս համար, երբ այս գործողությանը հստակ քաղաքական գնահատական չի տրվում, հետո ստիպված ենք լինելու ռեսուրս ծախսել սրան հակադարձելու համար։ Մինչդեռ այս ամենը կարելի է ուղղել հենց Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Սա կոնկրետ զավթողական ծրագիր է, պատերազմի պլան, որը սպառնալիք է՝ ողջ տարածաշրջանի համար։ Ափսոս է մեր ժամանակը, ափսոս է ԱՄՆ միջնորդությունը, ափսոս է մեր երկիրը․․․ Ես իրապես չգիտեմ էլ ինչպես բացատրեմ, որ սա լուրջ ռիսկ է մեր պետության համար և սրան մատների արանքով նայել չի կարելի»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված