Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս. Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է 1992-1993 թթ.-ին ՀՀ վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Զրույցի առանցքում անդրադարձել ենք ՀԱՊԿ-ի արդյունավետությանը, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերություններին:

«ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԸ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ, ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ…»

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք այն հանգամանքը, որ իշխանությունը հետեւողական գնում է անթաքույց հակառուսական եւ ՀԱՊԿ-ից դուս գալու ճանապարհով:

Նախ հենց ՀԱՊԿ-ը մեծ իմաստով, որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, որպես ռազմաքաղաքական կառույց, առանձնապես կայացած չէր: Գիտեք, ես ինքս շուրջ վեց տարի եղել եմ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ արտաքին հարաբերությունների, միջպետական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ բավականին լավ ներսից գիտեմ ՀԱՊԿ-ը: Այն ունի երեք «սուրբ» ռեգիոն՝ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ արեւմտյան ուղղությունը՝ Բելառուս եւ Ռուսաստան։ Իրականում հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Իհարկե, կենտրոնում միշտ Ռուսաստանն է, դա բոլորս լավ հասկանում ենք, բայց այս երեք սուբյեկտները անվտանգության տեսանկյունից որակապես տարբեր սպառնալիքներ ունեն։

Կենտրոնական Ասիայի երկրների սպառնալիքը, օրինակ, ռադիկալ իսլամն է եւ նարկոտրաֆիկը: Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է՝ Ղարաբաղյան խնդիրը: Ամեն մեկն իր խնդիրներն ու ցավերն ունեն, եւ իրար նկատմամբ բացարձակապես հետաքրքրություն չկա, ինչպես մեզ չեն հետաքրքրում նրանց խնդիրները: Ինչպես մեզ չեն հետաքրքրում ռուսաստանյան, բելառուսական կամ արեւմտյան հարաբերությունները, այնպես էլ նրանք էլ չեն հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերություններին: Մեր վերլուծաբաններից շատերը, որոնց հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, օրինակ, Ալեքսանդր Իսանդարյանը, լավ բանաձեւ ընդունեց՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը նման է «կոլեկտիվ անվտանգության» համակարգի, սակայն որպես գոյություն ունեցող գործնական համակարգ այն երբեք չի աշխատել:

Եթե նայենք ՀԱՊԿ-ի պայմանագրերը, կհասկանանք, որ ընտրովի իրավական առումով լուրջ երաշխիքներ անդամ պետությունների միջեւ անվտանգության ոլորտում մենք տեսնել չենք կարող. այնտեղ հիմնականում նշվում են ցանկություններ, մտադրություններ կամ հնարավորություններ, բայց ոչ պարտադրանք: Սա շատ էական է:

Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրները մեր համար շատ հեռու են, այնպես որ նրանց վերաբերմունքը մեր խնդիրների նկատմամբ հիմնականում մակերեսային է: Դա բնական է՝ նրանց խնդիրներն իրենց համար առաջնային են:

Օրինակ, վերջերս Թրամփը իր մոտ հրավիրեց Կենտրոնական Ասիայի հինգ ղեկավարներին՝ մեկ հանդիպմամբ վերահսկելու տարածաշրջանի անվտանգային հարցերը: Ռուսաստանյան կողմը դա չի գիտակցում կամ չի կարող գնահատել լրջորեն: Ռուսաստանյան ինստիտուցիոնալ կարողությունները ոչ միշտ բավարար են նման ճգնաժամերի դիմակայելու համար, քանի որ ներկայիս ռազմավարական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում:

Ռուսաստանը ռազմավարական գործընկերների նկատմամբ երբեք նույն կերպ չի վարվել, ինչպես դա անում է ԱՄՆ-ը՝ ընդամենը մեկ հանդիպումով, նշելով՝ «ձեր անվտանգության ոլորտում խնդիրներ չունեք, նոր տեխնոլոգիաների հարցում խնդիրներ ունեք, բայց ձեր տարածքը մեզ համար մատչելի է»: ԱՄՆ-ի նպատակը Միացյալ Նահանգների հզորությունն ապահովելն է՝ տիրապետելով տնտեսական եւ ռազմավարական ազդեցության աղբյուրներին ամբողջ աշխարհում:

Չինաստանն էլ, օրինակ, վերահսկում է հազվագյուտ մետաղների 80 տոկոսը, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական սարքերի արտադրության մեջ, ինչը ամերիկյան ռազմավարական հետաքրքրությունների ուղղությունն է: Արդյունքում, ԱՄՆ-ն փորձում է վերահսկել բոլոր կարեւոր ռեսուրսները՝ ապահովելու իր դիրքը գլոբալ մասշտաբով:

Ռուսաստանի դիրքը ՀԱՊԿ-ի շրջանակներում դժվար է գնահատել որպես արդյունավետ: Փափուկ ուժի կոնցեպտը, որը պետք է ապահովեր անդամ պետությունների միջեւ հարաբերություններն ու ազդեցությունը, հաճախ չկիրառվեց: Չինաստանը ավելի հաջողությամբ է օգտագործում փափուկ ուժը՝ ստեղծելով տնտեսական ու քաղաքական ազդեցություն ամբողջ Հարավային Կովկասում, Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում՝ առանց բացարձակապես պարտադրելու:

Այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները պետք է թարմացվեն: Անկեղծ զրույցի անհրաժեշտություն կա. եթե հայ-ռուսական հարաբերությունները չեն թարմացվի, ապա ոչինչ չի ստացվի: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, եւ մեր ազդեցությունը տարածաշրջանում պետք է պահվի՝ պահպանելով հավասարակշռություն եւ իրավունք կառուցել հարաբերություններ երկրորդ ու երրորդ պետությունների հետ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս: Եթե ՀԱՊԿ-ը կենսունակ չէ, այն ինքն իրեն կհանգեցնի: Մենք պետք է հարաբերություններ կառուցենք բոլոր երկրների հետ՝ ճանաչելով միմյանց շահերը եւ ապահովելով բնական, կենսունակ համագործակցություն: Ռուսաստանյան կողմը մեր թշնամին չէ, եւ մենք պետք է նպաստենք դրան՝ անկեղծ զրուցելով եւ հարգելով ռազմավարական գործընկերության սկզբունքները:

«ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼԵԼՆ Է»

Հայ Առաքելական եկեղեցին ամեն կերպ փորձում են պառակտել:  Ի՞նչ կասեք Մայր Աթոռի շուրջ ստեղծված այն ամբողջ աղմուկի մասին, ինչի ականատեսն ենք վերջին ամիսներին:

Վարկաբեկել Հայ Առաքելական Եկեղեցին նշանակում է նախ եւ առաջ զրոյացնել, չեզոքացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել Սփյուռքի եւ Հայաստանի համար եկեղեցու դերակատարումը։ Կրկնեմ՝ հայապահպանության ոլորտում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը անգերագնահատելի է։ Սա ակնհայտ է, եւ ոչ ոք չի կարող հակառակում համոզել որեւէ մեկին։

Ուստի, եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն՝ անկախ դրա հիմնավորումից կամ փաթեթավորումից, նշանակում է Հայաստանի պետականությանը խարխլելու ուղղվածություն։ Գիտեք, եկեղեցին՝ դա հոգեւորականներն են, շենքերը չեն։ Եթե դուք վարկաբեկում եք Վեհափառին, վարկաբեկում եք եպիսկոպոսաց դասին, ապա դուք վարկաբեկում եք եկեղեցին՝ նախ եւ առաջ։

Ես մոլի հավատացյալ եմ: Եվ եթե Դուք եւս հավատացյալ եք, առավել եւս, պարոն Փաշինյան, Ձեր հնարավորությունների շրջանակներում վաղուց հնարավորություն ունեք նույն եկեղեցու Վեհափառի հետ հանդիպել եւ փակ դռների հետեւում քննարկել պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների առանձնահատկությունները։ Ո՞վ էր Ձեզ խանգարում այդ հնարավորությունը օգտագործել՝ որոշում կայացնելու եւ տարածքում ազատություն թողնելու առումով։ Իհարկե, ոչ ոք, պարզապես Դուք այդ մտադրությունը չունեիք։ Իսկ հիմա, Վեհափառը ինչպիսին է կամ ինչ անում է, դա նրանց խնդիրն է։

Դուք, ըստ էության, օգտագործում եք դա վարկաբեկելու համար եկեղեցին: Եվ մի շատ կարեւոր հանգամանք. քրիստոնեությունը որպես առաջին կրոն ընդունելը մեզ համար եղել է բրենդ, այցեքարտ։ Դուք հիմա նույնիսկ այդ այցեքարտն եք չեզոքացնում, ոչնչացնում, դարձնում սովորական պատմական իրադարձություն։ Մինչդեռ քրիստոնեությունը, որպես պետական կրոն հռչակելը, միշտ եղել է առանձնահատուկ ազգ լինելու, մեր հոգեւոր ժառանգությունը ճանաչելու եւ հարգելու գործոն։

Ես ինքս եղել եմ Հայաստանի քրիստոնեության պետական կրոնի հաստատման կարեւորագույն ամյակի տոնակատարության ղեկավարը։ Սրանք իմ համար երկրորդական հարցեր չեն, որովհետեւ այն ժամանակ պարզ խոսում էինք, որ այդ արարողությունը հնարավորություն է միջազգային հանրությանը ցույց տալու մեր կրոնական եւ հոգեւոր ժառանգությունը։

Այս ոտնձգությունները չեն կարող որեւէ հիմնավորմամբ արդարացվել։ Գիտեք, ինձ հետաքրքիր չէ, թե ով դրսում ինչպես է մտածում։ Ես գիտեմ մեկ բան՝ հայապահպանության ոլորտում եկեղեցին եղել է, կա եւ կմնա միակ, ամենաառաջնային ազգային ինստիտուտը։ Եվ այդ ազգային ինստիտուտի նկատմամբ հոգատարություն պետք է լինի, գուրգուրանք պետք է ցուցաբերվի։

Դուք անդրադարձաք Սփյուռքին: Այս առումով եւս մենք ականատեսն ենք, թե ինչպես է կամաց-կամաց զրոյացվում սփյուռքյան կառույցների դերակատարությունը: Ի՞նչ հետեւություններ պետք է անել այս ամենից:

Վերջերս իմ գործընկերներից մեկը ֆեյսբուքյան էջերից հղում կատարեց ամերիկյան վերլուծաբանի մի աշխատանքի վերաբերյալ: Նա փորձել է ուսումնասիրել գլոբալ աշխարհում քաղաքական եւ տնտեսական ազդեցությունների եռարխիան։ Ցուցվում է, որ ամենաազդեցիկները գլոբալ աշխարհում հարուստ միապետներն են, ովքեր հասնում են շատ բաների։ Երկրորդ հորիզոնականում են Վատիկանյան կառույցները։ Երրորդում՝ հրեական եւ հայկական լոբիստական կազմակերպությունները, Սփյուռքի կառույցները։

Հարց է առաջանում՝ եթե պետության ղեկավարը ցանկանում է իր արտաքին սպառնալիքները չեզոքացնել, ապա ինչպե՞ս կարելի է չօգտվել Սփյուռքի հնարավորություններից։ Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ մեր Սփյուռքի ներկայացուցիչներին նույնիսկ թույլ չենք տալիս մտնել Հայաստան։ Ինչպե՞ս կարելի է մերժել Սփյուռքի հետ համագործակցությունը, եւ եկեղեցին այստեղ ունի կարեւորագույն դերակատարում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված