Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Մենք այլեւս քաղաքակրթական սոդոմ-գոմորի մեջ ենք. Դավթ Մշեցի

Մշակութային

Մենք այլեւս քաղաքակրթական սոդոմ-գոմորի մեջ ենք. Դավթ Մշեցի

«Իրավունք TV»-ի տաղավարում բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ ոչ միայն անդրադարձավ երկրի վերջին աղմկոտ ձերբակալություններին, եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությանը եւ կրթության համակարգի դեգրադացիային, այլեւ ներկայացրեց իր տեսլականը՝ ինչու է, ըստ իրեն, Հայաստանը հայտնվել այս իրավիճակում: Ըստ Մշեցու, այսօր հասարակությունը ապրում է արժեքային ճգնաժամի եւ քաղաքակրթական վայրիվերումների մեջ, որոնք արդեն դարձել են մեր առօրյայի մաս։ Ի՞նչն է հասարակության լռության եւ հարմարվողականության պատճառը,  արդյոք այսօր մտավորականն ընդհանրապես կարող է ունենալ ազդեցություն հանրային կյանքի վրա, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ պարզեցինք մեր զրուցակցից:

«ԲՈԼՈՐՆ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ՑԱՎ ԶԳՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՁԱՅՆ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ»

— Դավիթ, համատարած քաղաքական ձերբակալությունների շարքում ավելացան նաեւ  փոդքաստ վարողներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Մի՞թե սա խոսքի ազատության նկատմամբ բացահայտ ճնշում չէ:

— Ինչպես կասեր Դոստոյեւսկին. «Հիվանդություն է, երբ մարդ շատ բան է իմանում»: Այնքան են մեզ ասել «ժողովրդավարություն», «խոսքի ազատություն», որ այն ընդունում ենք՝ իբրեւ չքննարկվող աքսիոմա: Սակայն, երբ նայում ենք քաղաքակրթության պատմությանը, այն երբեք չի եղել արդարացված: Պլատոնը ժամանակին ասում էր. «Ժողովրդավարությունը, դա նախանձ աղքատների իշխանություն է»: Բոլոր ժամանակներում խոսքի ազատությունը, մարդու իրավունքները պաշտպանող երկիրը համարվում է Ամերիկայի Միացիալ Նահանգները: Այլ հարց է, թե իրականում այդպիսին է, սակայն համարվում է: Հիմա, եթե Ամերիկային պետք է վերացնել Իրաքը կամ այլ երկիր, այդ պահին ժողովրդավարությունը վերանում է, մտնում ու կոտորում է, բնազրկում է ժողովրդին:

Հիմա վերադառնանք մեր իրականություն. ես երբեմն ամաչում եմ այս թեմաններից խոսել, քանի որ ստացվում է, որ երկու հասուն մարդ, երկու բարձրագույն համալսարան ավարտած, նստում եւ համառորեն փորձում են ապացուցել, որ մեկին գումարած մեկ, հավասար է երկուսի: Այսինքն՝ մենք այլեւս այդ քաղաքակրթական Սոդոմ-Գոմորի մեջ ենք:

Վերցնենք պարզ օրինակ. մարդն ասում է՝ «Մեր ձեւով», նրան ձերբակալում են եւ տանում կալանքի: Նույն օրը Ազգային Ժողովում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հայտարարում է, որ եթե ինչ-որ մեկը ձեզ կպարտադրի ինչ-որ գործողություններ կատարել, մեզ ասեք եւ մենք կգնաք մեր ձեւով կջարդենք, կփշրենք եւ այլն, բայց նման արտահայտություն անողը հանգիստ ման է գալիս: Մինչդեռ առաջինը կալանավորվում է: Երբ ես գրել էի, որ սրանց «սատկացնելը» սրբազան պարտք է, 3 տարի կալանքի մեջ էի, բայց երբ նրանք բան չեն գրում, սակայն գործնականում անում են, ազատության մեջ են:

Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում եւ հրամայում է շրջափակել դատարանները: Հիմա պատկերացրեք, ես եւ Դուք նման բան ասենք, որ պետք է դատարանները շրջափակել, քանի որ անմեղ մարդիկ են ձերբակալվում, անմիջապես այստեղից կգան մեզ կտանեն: Սա՞ է ժողովրդավարությունը: Մոռացե՞լ եք, թե  ինչպես էր Փաշինյանը ասում, թե այս երկրում դատավոր կա՞, որ իմ ասածը չանի... Ուր էին մարդիկ, ինչու հենց այդ ասածի համար չպահանջեցին նրանից: 7 տարի է, կորցնում ենք ինքնություն, պետություն, արժեքներ, ո՞ւր են... Վստահ եմ, որ բոլորն էլ ինչ-որ ցավ զգում են, բայց ինչո՞ւ ձայն չեն հանում: Որովհետեւ միշտ էլ եղել են կոմպրոմատներ:

Օրինակ իքս գյուղի գյուղապետը, ով ստանում է 100 հազար աշխատավարձ, պետությունից գողանում էր կրկնակի գումար՝ տարեկան 10 միլիոն գումար: Վստահ եմ, որ պետությունը դա իմացել է, սակայն ինչո՞ւ չի բռնել այդ գյուղապետին, որպեսզի այս օրվա համար բերանը կարողանա փակի: Ու այս օրինակը գրեթե բոլորի հանդեպ է աշխատել: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել պետական ապարատի հետ՝ տնօրեն, մանկավարժ եւ այլն, թույլ են տվել, որ գողանան ինչ-որ բան, որ հետո վերահսկելի լինեն: Ես վերջերս հետեւյալ գրառումն էի կատարել՝ ինձ տվեք լծակներ եւ օրենքի շրջանակներում 90 տոկոսին կձերբակալեմ, քանի որ նրանց բոլորի վրա մի գործ հաստատ կա, առնվազն ընտրակաշառք վերցրած կլինի:

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ՊԻԿԸ ԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

— Հիմա էլ եկեղեցին թիրախավորվեց...

— Ես վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Աստվածաշունչը չի կարդացել: Չեմ ասում անգիր ասի, բայց անգամ չի էլ կարդացել: Մի զարմացեք, եթե 10 տարի առաջ որեւիցե մեկը ասեր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, էդ ասողին չգիտեմ ինչ կանեին, իսկ հիմա Մելքոնյան Գագոն (ՔՊ-ական պատգամավոր, կոչումով՝ գեներալ, - հեղինակ) ասում է, որ ադրբեջանական է: Բա որ ադրբեջանական էր, ինչի՞ էիք գնում էդ մարդկանց սպանում: Սա անգամ 4 տարեկան երեխան կհասկանա, սակայն երբ մտավորականը, քաղաքական գործիչը չի հասկանում, աններելի է:

— Օրերս մի արվեստագետի հարցրեցի, թե ինչու են պասիվ մեր մտավորականները, ասաց, որ պարտավոր չեն լինի ակտիվ: Համամի՞տ եք այս մտքի հետ:

— Ե՛վ կիսում եմ այդ միտքը, ե՛ւ ոչ: Երբ ազնիվ մտավորականը իր ասելիքն է ասում, կռիվ տալիս եւ իրեն ոչ ոք չի լսում, այդ մարդն էլ ի՞նչ անի: Եկեք անկեղծ խոսենք,  Վաղարշապատի ընտրություններում, մտավորականը եկել եւ իր թեկնածությունն էր դրել՝ Խաչիկ Մանուկյանը: Մի ազնվագույն մարդ, ով երբեւե, որեւէ կուսակցական խաղերի մեջ չի եղել, ով երկրին տվել է իր ամենաթանկը՝ Վաչեին՝ ընկերոջս, սակայն ինչպիսի՞ն էր հասարակության վերաբերմունքը:

Ուզում եմ այս հարցը ամփոփելով՝ ասել, որ իմ կռիվը տեսակի, քաղաքակրթական կռիվ է: Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի բանական մարդը: Մեր ժողովրդի 90 տոկոսը քաղաքականացված է, կուսականացված: Եթե նույնիսկ Արցախը հետ գա, Արեւմտյան Հայաստանը հետ գա, ես չեմ ուզում այդ հասարակության արժեբանական պիկը լինի Նիկոլ Փաշինյանը:

—Այնուհանդերձ, սա մեր երկիրն է եւ մենք մնում ու պայքարում ենք նրա համար՝ սպասելով իրավիճակի արդարացի հանգուցալուծման: Դուք ինչպե՞ս եք տեսնում հնարավոր ելքը:

— Հանգուցալուծումը պարզ է՝ մեկը երկարաժամկետ, մյուսը՝ կարճաժամկետ, երբ կունենաս իրապես արժեհամակարգային, ազգային եւ սկզբունքայնություն ունեցող իշխանություն, որը կունենա նպատակ եւ այն կիրագործի ի շահ երկրի: Ես բազմիցս ասել եմ, դա դաստիարակության մեջ է: Օրինակ, մեր գյուղում, եթե մեկը սուտ խոսեր կամ շան տղություն աներ, ինչը անհնար էր, չէր մարսի: Հիմա տեսեք մեր իրականությունը, ստախոսը հերիք չէ շարունակում է ստերի շարանը, մի բան էլ բարձր տոնով է խոսում ու չի պատժվում դրա համար: Պատկերացնո՞ւմ եք, Փաշինյանը մի 20 տարի առաջ կանգներ ասեր այն ստերը, որոնք ասում է հիմա կամ երբ ժամանակին ասում էր, որ արագաչափերը կփակի, ապա ընտրվելուց հետո այն կրկնակի ավելացրեցր, կարո՞ղ էր դա մարսել, չէ՛ր կարող:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին` շնորհավորել գալիք ծննդյան օրվա կապակցությամբԱրեգակնային բծերի մակերեսի մեծացման պատճառով հնարավոր է արեգակնային բռնկումների ակտիվության աննշան աճ«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞Ռուսական ուժերը խորը ճեղքումից հետո մտել են Կոնստանտինովկայի արեւելյան հատված (Քարտեզ)Լույս չի լինելու2025-ը դժվար տարի էր, բայց մի անհանգստացեք, քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու. Մելոնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված