ԱՄՆ ֆինանսների նախարարը ծաղրել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները
ՄիջազգայինԱՄՆ ֆինանսների նախարարը ծաղրել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները:
«Եվրոպացիներն ինձ ասում են. «Օ՜, մենք ընդունում ենք մեր 19-րդ պատժամիջոցները»։ Իմ կարծիքով, եթե դուք ինչ-որ բան եք անում 19-րդ անգամ, ապա ձախողվել եք»,- ասել է Սքոթ Բեսենթը NBC News-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա, եվրոպական երկրները շարունակում են ընդլայնել սահմանափակումները, սակայն այդ միջոցառումների արդյունավետությունը կասկածելի է։
Բեսենթը հավելել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկումները բացահայտում են սահմանափակումների` Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը գնահատելու տարբեր մոտեցումներ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝