Ռուսական ուժերը ուկրաինական կողմի համար ծայրահեղ վտանգավոր ճեղքում են իրականացրել Սեւերսկի ճակատում (Քարտեզ)
ՎերլուծությունՌուսական ուժերը ծայրահեղ վտանգավոր ճեղքում են իրականացրել Սեւերսկի ճակատում: Ավելի կոնկրետ` Սեւերսկի հարավային ուղղությամբ:
Այսպես, մինչ ուկրաինական ուժերը կենտրոնացած էին այն բանի վրա, որ երեկ ռուսները գրավելով Զվանովկան, այդ ուղղությունից կառաջանան դեպի Սեւերսկի արեւմտյան թեւ (Տես նաեւ https://iravunk.com/?p=328516&l=am), ռուսական բանակը բավականին անսպասելի ուղղությամբ գրոհեց:
Այսպես, Զվանովկայից մի փոքր հարավ գտնվող Ֆեոդորովկայից ռուսները հարվածեցին արեւմտյան ուղղությամբ եւ արագ ու խորը ճեղքումով գրավեցին Պազենո բնակավայրը: Իսկ դա միանգամից ծայրահեղ վիճակ է առաջացնում ողջ ճակատով մեկ: Այն է, Պազենոյից հիմա ռուսները կարողեն առաջանալ երեք ուղությամբ` գործելով օպերատիվ տիրույթում (Քարտեզ 2):
1. Դեպի հարավ` դուրս գալով Ուգլեդարի ուղղությամբ ուկրաինական պաշտպանության թիկունք: Այստեղ ուկրաինական ուժերն ամուր պաշտպանություն են ստեղծել Բախմուտի ժամանակներից ի վեր, եւ հիմա, եթե ռուսները դուրս գան այդ պաշտպանական համակարգի թիկունք, ապա այն կլիկվիդացնեն, իսկ հետագա առաջխաղացումը նրանց դուրս կբերի ուղիղ Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիա:
2. Ռուսները կարող են միանգամից հարվածել Բախմուտ-Սլավյանսկ մայրուղու ուղղությամբ:
3, Պազենոյից ռուսները կարող են հարձակումը շարունակել դեպի Ինկիֆորովկա եւ Ռայ-Ալեքսանդրովկա: Վեջինը Սեւերսկի մեծ ճակատի հիմնական լոգիստիկ կենտրոնն է: Եթե ռուսներն այն գրավեն (ու դատելով Պազենոյի ուղղությամբ ճեղքման արագությունից, այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը շատ թույլ է), ապա կշրջապատեն Ռայ-Ալեքսանդրովկայից արեւելք ընկած ողջ ծավալուն գոտին:
Այս վերջին տարբերակն էլ ավելի ռեալ է դառնում, հաշվի առնելով այս գործոնը եւս:
Երեկ ռուսները հայտարարեցին նաեւ Յամպոլի գրավման մասին: Ենթադրել էինք, որ գործնականում առանց դադարի ռուսական ուժերը կշարունակեն հարձակումը (Տես նաեւ https://iravunk.com/?p=328516&l=am) հարավ-արեւելյան ուղղությամբ` փորձելով վերահսկողության տակ վերցնել Սեւերսկի Դոնեց գետի ողջ հյուսիսային թեւն այդ ուղղությամբ: Եվ, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ռուսական ուժերն արագ առաջխաղացում ունեն այդ ուղղությամբ եւ արդեն զգալի հատված հասցրել են գրավել (Քարտեզ 3):
Այսինքն, եթե հարավից ռուսական ուժերը շարժվեն դեպի Ռայ-Ալեքսանդրովկա, ապա գործնականում միանշանակ է, որ Սեւերսկի Դոնեցի հատվածից կսկսվի ընդառաջ հարձակում: Հաջորղ օպերացիայի դեպքում ռուսական ուժերը դուրս կգան Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի մերձավոր մատույցներ:
Ուկրաինացիների կողմի համար ամենավատն այն է, որ ռուսներն այս բոլոր գործողություններն անցկացնում եւ եւ կարող են շարունակել ուկրաինական բանակի խորը թիկունքային հատվածում: Իսկ ռեզերվների ծայրահող պակասը հնարավորություն չի տա պատշաճ պաշտպանություն կազմ,ակերպել ինչպես ներկայիս առաջնագծում, այնպես էլ` թիկունքում, եթե ռուսները ճեղքեն:
