Եվրոպան եւ Ուկրաինան փորձում են ամեն կերպ Թրամփի սկսած գործընթացը ձախողել` մեղքը Մոսկվայի վրա բարդելով
ՄիջազգայինBloomberg-ը հաղորդում է այն հիմնական պահանջների մասին, որոնք Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները փորձքում են կատարել Թրամփի խաղաղության ծրագրում` Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների ժամանակ:
Այդ թվում` Դոնբասից զորքերի դուրսբերում չի նախատեսվում. տարածքային փոխանակման վերաբերյալ բանակցությունները հնարավոր են միայն ներկայիս դիրքերում հրադադարից հետո։
ԱՄՆ անվտանգության երաշխիքներ. առաջարկ, որը նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կոլեկտիվ պաշտպանությանը։
Սառեցված ռուսական ակտիվներ. դրանք պետք է օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար և մնան սառեցված մինչև Մոսկվայից փոխհատուցում ստանալը։ Իսկ փոխհատուցում ասվածը մոտավորապես հավասար է ռուսական ակտիվներին: Այն է` Ռուսաստանն իր փողերը երբեք չի ստանա: Բայց փոխարենը, ԱՄՆ-ին առաջարկում են փոխհատուցում իր երաշխիքների համար, այն է` կաշառք պետական մակարդակով։
Պատժամիջոցների փուլային վերացում. պայմանված է Մոսկվայի կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարման հետ։
Բանակի չափը. առաջարկվում է պահպանել կամ մեծացնել բանակը մինչև 800,000 անձնակազմ, այլ ոչ թե կրճատել այն։
Այն, որ այդ պայմաններին Մոսկվան նույնիսկ ուշադրություն չի դարձնի, հասկանում են բոլորը: Հաշվարկն էլ հենց դա է` կմեկնաբանեն, թե Մոսկվան հրաժարվեց բանակցություններից եւ կսկսեն Թրամփից նորանոր պատժամիջոցներ պահանջել:
Կարճ ասած, հիմնական նպատակը, ինչպես եւ սպասվում էր, բանակցությունների ձախողում է, դրա մեղավորությունը ձեւականորեն Մոսկվայի վրա բարդելով:
Չնայած, այս դեպքում ռուսները պարզապես կշարունակեն հարձակումը, անկախ նրանից, թե ինչ կանեն եվրոպացիները կամ Թրամփը: Ու թե ուր կհասնի ռուսակա բանակը, դժվար է ասել: