Ուկրաինական հակամարտության կարգավորմանԱՄՆ-ի ծրագրում ավելացվել է Զելենսկու համաներման մասին կետ․ WP
ՄիջազգայինՈւկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ նոր ծրագրում ներառվել է համաներման կետ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և կառավարության անդամներին էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի հետաքննություններից պաշտպանելու համար, հայտնում է The Washington Post-ը (WP):
Ավելին, ԱՄՆ պաշտոնյաները ներառել են առաջարկ՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնել համաձայնագրի ստորագրումից հետո 100 օրվա ընթացքում։
Ավելի վաղ ուկրաինական Strana.ua հրատարակությունը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել Զելենսկու և նրա շրջապատի դեմ կոռուպցիայի հետ կապված բոլոր հետաքննությունները, եթե Կիևը ընդունի ԱՄՆ խաղաղության ծրագիրը։
