Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters-ը։
Ըստ Էրդողանի, հեռախոսազրույցի նպատակն է Ուկրաինայում խաղաղության ջանքերը։
Նա նաև նշել է, որ պատրաստվում է խնդրել Պուտինին վերականգնել սևծովյան հացահատիկի անվտանգ փոխադրման գործարքը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
