«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքը Գուլյայպոլեում ծայրահեղ ծանր վիճակ. Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց Ուկրաինայում հակամարտության շատ հնարավոր ավարտի մասին Զելենսկու և Թրամփի` կիրակի օրը նախատեսված հանդիպումը վկայում է համաձայնագրի վերջնական փուլի մասին. Axios Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին

Մարտնչող տգիտության և ոգևորված հիստերիայի հենքի վրա փորձվում է մեր հավատքն առ Քրիստոս, մեր խոնարհությունը՝ Մայր Եկեղեցի և մեր հայրեր. Սուրբ պատարագ Մայր Աթոռում (Լուսանկարներ)

Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ կիրակնամուտի ժամերգություն։ Հավարտ ժամերգության նախաձեռնությամբ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Պալոյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավոր հայորդիներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Իր քարոզում Հայր Շնորհքը, դիմելով ներկա հավատացյալներին, ընդգծեց, որ մեկտեղվել են Միածնաէջ Մայր Տաճարում՝ աղոթք բարձրացնելու ապօրինի ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու մնացյալ հայորդիների, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների ազատության համար։

Ապա գոհություն մատուցելով Աստծուն՝ Հայր Սուրբը հայցեց Սուրբ Հոգու շնորհները՝ նորոգելու Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու, եկեղեցական կարգերի ու նվիրապետության հանդեպ հնազանդության և հավատարմության իրենց ուխտը։

Խոսելով Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց․ «Անդրադարձ կատարենք մեր իրականությանը և կտեսնենք, թե ինչպե՛ս է մարտնչող տգիտության և ոգևորված հիստերիայի հենքի վրա փորձվում մեր հավատքն առ Քրիստոս, փորձվում Մայր Եկեղեցու և մեր հայրերի հանդեպ մեր հնազանդությունն ու խոնարհությունը։ Արդարև, այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը»։

Շնորհք աբեղան ընդգծեց, որ եթե ճշմարտապես լուսավոր է մեր հավատքը, եթե անկեղծ և մաքուր է մեր սերը, անկասկած, կարժանանանք հանուն Քրիստոսի տառապանքներով ու աղոթքներով հաստատված աստվածային ողորմության ու շնորհների․ «Բոլորիս հայտնի է, թե ինչպե՛ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, Եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի։ Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել», - հավելեց Հայր Սուրբը։

Վերջում Հայր Շնորհքը պատգամեց հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ պահի և պահպանի ամեն տեսակի հոգևոր և մարմնավոր փորձություններից և դարձնի Իր անպատում օրհնությունների ժառանգորդը։

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքըԳուլյայպոլեում ծայրահեղ ծանր վիճակ. Ուկրաինայի զինված ուժերի խոսնակՌուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց Ուկրաինայում հակամարտության շատ հնարավոր ավարտի մասինԶելենսկու և Թրամփի` կիրակի օրը նախատեսված հանդիպումը վկայում է համաձայնագրի վերջնական փուլի մասին. AxiosՍտեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված