Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ռուս կինը երևանյան հյուրանոցին մեղադրում է իր զարդերը գողանալու մեջ Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկայացած չինացի գործարարները հուսիթներից պահանջել են հանձնվել Բնակարանի գույքահարկի չափը կարո՞ղ է զրկել նպաստից. Երևանում շեմը 18 750 դրամ է, մարզերում՝ 6560 դրամ Ռուսները կարեւոր ճեղքում են իրականացրել Դոբրոպոլեի արեւելյան թեւում (Քարտեզ) 750,000 բարել նավթով տանկերը Հորմուզի նեղուցում բախվել է ականի եւ այրվում է (Տեսանյութ) ՌԴ-ԱՄՆ «դիզելային գործարքի» «կողմնակի ազդեցությունները» կարող են լուրջ հետևանքներ ունենալ Իրանն ԱՄՆ-ին եւ Իսրայելին սպառնում է Արմագեդոնով

Պապը մեղադրվում է անչափահաս թոռների ներկայությամբ անառակաբարո արարքներ կատարելու համար. նա կալանավորված է

Քրեական

Նոյեմբերի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մակագրվել է քրեական գործ, որով 73-ամյա Մ.Հ.-ը մեղադրվում է անչափահաս թոռների ներկայությամբ անառակաբարո արարքներ կատարելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ 

Մեղադրանքի էությունը

Մ.Հ.-ը մեղադրվում է այն բանի համար, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում որդու, հարսի և անչափահաս թոռների հետ համատեղ բնակվելիս բազմիցս կատարել է անառակաբարո արարքներ՝ մերկանալով և ցուցադրելով սեռական օրգանը իր 16 տարին չլրացած թոռների՝ 2012 թվականի հունիսի 4-ին ծնված Մ.Հ.-ի և 2013 թվականի օգոստոսի 10-ին ծնված Ց.Հ.-ի ներկայությամբ։

Վերջին դեպքի հանգամանքները

Համաձայն մեղադրական եզրակացության՝ վերջին դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբեր ամսին։ Մ.Հ.-ը գտնվելով տան բակում՝ մերկացել է՝ հանելով հագին եղած շորերը և ցուցադրելով սեռական օրգանը, ինչից հետո հայհոյանքներ հնչեցնելով դրանք նետել է հարսի՝ Ա.Տ-Հ.-ի ուղղությամբ։

Երբ թոռնուհին՝ Մ.Հ.-ը, դիտողություն է արել պապին, վերջինս շարունակել է հարսի հասցեին հայհոյանքներ հնչեցնել և ասել, որ վերջինն «ուտելու» է իր սեռական օրգանը։

Իրավական գնահատականը

Մ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վերընթաց ազգականի կողմից անառակաբարո արարք կատարելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պատասխանատվություն 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի ներկայությամբ մերկանալու կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելու համար։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը որակավորող հանգամանք է սահմանում այն դեպքերի համար, երբ արարքը կատարվում է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն։

Այս հոդվածով նախատեսված պատիժը ազատազրկում է՝ երեքից վեց տարի ժամկետով։

Խափանման միջոցը

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, – տեղեկացնում է Iravaban.net-ը

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ