ՀԴԲ-ն խանգարեց երկու երիտասարդ տեխասցիներին` իրենց «այլասերված սեռական ֆանտազիաներն իրականացնել»
ՀասարակությունԱՄՆ-ում ՀԴԲ-ն խափանեց «մարդակերների ապստամբությունը»։
Երկու երիտասարդ տեխասցիներ՝ Գևին Վեյզենբուրգը (21) և Թաններ Թոմասը (20), մեղադրվում են ցնցող հանցագորության նախապատրաստման մեջ: Նրանք պլանավորել էին ափ իջնել Հայիթիի ափերի մոտ գտնվող Գոնավ կղզում (բնակչություն՝ մոտավորապես 85,000, տարածք՝ 751 կմ²), կազմակերպել զինված հեղաշրջում, հռչակել նոր կառավարություն, սպանել բոլոր տղամարդկանց և ստրկացնել կանանց ու երեխաներին: Այս ամենի նպատակն իրենց «այլասերված սեռական ֆանտազիաներն իրականացնելու համար»։
«Մոլագարների բանակի» առաջնորդները վարձկաններ են հավաքագրել Վաշինգտոնի բոմժերից, սկսել էին զբոսանավ և զենք գնել, սովորել են կրեոլերեն և մարզվել մարտական հմտություններով։
Դաշնային գործակալները խափանել են ծրագիրը. նրանց այժմ սպառնում է ցմահ բանտարկություն։
