Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

Դոնբասի հյուսիսում ուկրաինական բանակը եւս երկու մեծ «կաթսայի» շեմին է (Քարտեզ)

Միջազգային

Ռուսական բանակի առաջխաղացումը Լիմանի ճակատում ուրվագծեց եւս երկու «կաթսա» ուկրաինական բանակի համար:

Նախ Լիմանի հարավում գուսական ուժերն ամբողջությամբ գրավեցին Յամպոլը, որն այս հատվածում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցն էր (Քարտեզ 1): Այն գրավելով, ռուսները հիմա կարող են հարձակումը բավականին արագ զարգացնել դեպի արեւմուտք, որտեղ ուկրաինական կողմի համար հարմար բնակավայրեր չկան, որոնք հնարավորություն կտան ամուր պաշտպանություն կազմակերպել: Այս կերպ ռուսական ուժերը սպառնում են վերահսկողության տակ վերցնել Սեւերսկի Դոնեց գետի ողջ հյուսիսային գոտին` հարավից աքցանավորելով Լիմանը:

Գրեթե միաժամանակ հյուսիսային թեւում ռուսները հայտարարեցին երկու առանցքային բնակավայրերի` Ստավկիի եւ Նովոսյոլովկայի գրավման մասին (Քարտեզ 2): Այս հատվածում ուկրաինական կողմի համար հիմնական պաշտպանական հատված է մնում Դրոբիշեւոն: Սակայն ռուսները հիմա կարող են դրան հարվածել նաեւ թիկունքից` Ստավկիի ուղղությունից, որի դեպքում Դրոբիշեւոն պահելու շանսեր ուկրաինական ուժերին չի մնում: Այդ բնակավայրը գրավելու դեպքում ռուսները կարող են հարձակումը զարգացնել հարավային ուղղությամբ, որտեղ նույնպես գործնականում բնակավայրեր չկան, որոնց շուրջ ուկրաինական ուժերը կկարողանան պաշտպանություն կազմակերպել: Այս դեպքում ռւսների վերահսկողության տակ կանցնի Սեւերսկի Դոնեցի արեւելյան հատվածը տվյալ ուղղությամբ, որը, միաժամանակ, հաշվի առնելով նաեւ Յամպոլի ուղղությունից սպասվող հարձակումը, Լիմանի համար կդառնա ամբողջական շրջապատում:

Գումարած սրան, Յամպոլը գրավելով, ռուսական ուժերը ապահովում են Դրոնովկա-Պլատոնովկա հատվածի ստորաբաժանումների թեւը` հնարավորություն տակով առաջանալ Զակատնոե ու նաեւ դեպի հարավ, որտեղ եւս ուկրաինական ուժերի համար պաշտպանական բնակավայրեր չկան (Քարտեզ 3): Սա փակում է Սեւերսկում ուկրաինական ողջ կայազորի արեւմտյան գոտին:

Միաժամանակ, ռուսների երեկ հայտնեցրն նաեւ Սեւերսկի հարավում հիմնական պաշտպանական կետի` Զվանովկայի գրավման մասին: Այն է` հարձակումը հիմա այստեղից եւս կարող է զարգանալ դեպի Սեւերսկի արեւմտյան թեւ` քաղաքի շրջապատումն ամբողջականացնելու համար:

Այս բոլոր ուղղություններում ուկրաինական կողմի ինչպես ռեզերվները, այնպես էլ` մատակարարումների լոգիստիկան ծայրահեղ ցածր մակարդակի են: Այսինքն, եթե չգործի Թրամփի «խաղաղության ծրագիրը», ինչի հավանականությունը մնում է բավականին ցածր, ապա ամենամոտ ժամանակներս ուկրաինական կողմը կստանա եւս երկու մեծ «կաթսա»:  

Այն դեպքում, երբ Լիմանի և հարևան Սևերսկի ուղղությունները Հյուսիսային Դոնբասում ուկրաինական վերահսկողության հիմնական կենտրոնի` Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիայի արևելյան եւ հյուսիսային դարպասներն են։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված