ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Ինչու արցախցիները պետք է օր առաջ դիմեն Միջազգային դատարան.Իրավունքի մասնագետը մանրամասնում է

Հանդիպում

Դեռեւա այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի   նախաստորագրած համաձայնագրում կա դրույթ, ըստ որի՝ «Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ.) հետ կկանչեն բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև Համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին»:  

Ի՞նչ հետեւանքներով է հղի վերը նշվածը բնավեր դարձած արցախցիների համար մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը.

- Վաշինգտոնյան համաձայնագրում որևէ խոսք չկա իրենց խնդիրների լուծման մասին, գույքային իրավունքի և վերադարձի իավունքի մասին: Եթե միջազգային երկկողմանի համաձայնագիրը լռում է այդ մասին, ուրեմն պետք է խնդիրը կարգավորել կոնվենցիաներով, որից լավագույնը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է : Այն անձինք,  որոնք կդիմեն կամ արդեն դիմել են անհատական կարգով, կարող են ակնկալել, որ  կունենան իրավական պաշտպանություն: Իսկ նրանք, որոնք չեն դիմել, կմնան անորոշ վիճակում, որովհետև պարզ չէ՝ երբևէ Հայաստանն ու Արդբեջանը այդ հարցը կլուծե՞ն, թե՞ ոչ:

- Միջազգային դատարան դիմելու ժամկետներ ու սկզբունքներ կա՞ն:

-Այո, չի կարելի դիմումները շատ ուշացնել, որովհետև  պարզ Ավելի լավ է՝ հիմա դիմեն: Հայցերից հրաժարվելը խնդրի վատ լուծում է, որովհետև եթե դու մերժում ես մի մեխանիզմը, պետք է ստեղծես դրա փոխարեն այլ մեխանիզմ, քանի որ իրավունքի պատվիրանը մնում է: Մարդիկ կորցրել են իրենց գույքը զինված հակամարտության  արդյունքում, հակամարտության կողմերից մեկը պետք է պատասխան տա: Հիմա ստացվում է՝ երկու կողմն էլ պատասխան չեն տալիս, ինչո՞ւ մարդիկ պետք է գնան, միջազգային տրիբունալ դիմեն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ